Հայ գրոսմայստերների արդյունքները՝ Իտալիայում ընթացող միջազգային մրցաշարում
Առաջատարների շարքում է այդ թվում հայ գրոսմայստեր Էմին Օհանյանը, ով ունի 4.5 միավոր:

Իտալիայում ընթացող «Sardinia World Chess Festival 2026» շախմատի միջազգային մրցաշարի ավարտին մնացել է երեք խաղափուլ, հայտնում է շախմատի ֆեդերացիան:
6-րդ խաղափուլից հետո մրցաշարի առաջատարներն են հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը, ռուս գրոսմայստեր Յան Նեպոմնյաշչին, ամերիկացի գրոսմայստեր Բրենդոն Ջեյքոբսոնը, գերմանացի գրոսմայստեր Ֆրեդերիկ Սվանեն և ուզբեկ միջազգային վարպետ Մուխամմադզոխիդ Սույարովը, ովքեր ունեն 5 միավոր:
Առաջատարների շարքում է այդ թվում հայ գրոսմայստեր Էմին Օհանյանը, ով ունի 4.5 միավոր:
Գրոսմայստեր Մամիկոն Ղարիբյանը ունի 4 միավոր, իսկ ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Մանուկյանը՝ 3.5 միավոր:
Կարդացեք նաև
Սպորտ12 սեպտեմբերի 2026
Մեկնարկել է Հայաստան-Լատվիա ֆուտբոլային հանդիպման տոմսերի վաճառքը
Տոմս գնելու համար հարկավոր է անցնել անձնագրային նույնականացում tickets.ffa.am կայքում:
Սպորտ31 օգոստոսի 2026
Մեսսին ավարտում է կարիերան Արգենտինայի հավաքականում
Նա Արգենտինայի հավաքականի հետ դարձել է ԱԱ-2022-ի չեմպիոն, երկու անգամ նվաճել Ամերիկայի գավաթը (2021, 2024), ինչպես նաև հաղթել Ֆինալիսիմայում (2022)։
Սպորտ31 օգոստոսի 2026
Poland Open մրցաշարում հայ ըմբիշները նվաճել են 2 մեդալ
Այս մասին հայտնում են Ըմբշամարտի ֆեդերացիայից: