Հաստատվել են 2026-2027 ուստարվա մագիստրատուրայի առկա ուսուցմամբ պետության կողմից ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ ընդունելության տեղերը
2026/2027 ուսումնական տարվա համար պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ, առկա ուսուցմամբ, մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելությանը հատկացվել է 1280 տեղ, որից 1058-ը՝ պետական բուհերին։
Կառավարությունն այսօր հաստատել է բարձրագույն ուսումնական հաստատությունների 2026/2027 ուսումնական տարվա` պետության կողմից ուսանողական նպաստի ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ, առկա ուսուցմամբ, մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության տեղերը: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:
Տեղերի բաշխումն իրականացվել է՝ հաշվի առնելով բարձրագույն ուսումնական հաստատությունների ներկայացված հայտերը, աշխատաշուկայում որոշ մասնագիտությունների գծով առկա պահանջարկը, նախորդ ուսումնական տարիներին իրականացված փաստացի ընդունելության ցուցանիշները, բակալավրիատի բարձր առաջադիմությամբ շրջանավարտների թիվը, ինչպես նաև լիցենզիայով բուհերին հատկացված տեղերի քանակը:
2026/2027 ուսումնական տարվա համար պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ, առկա ուսուցմամբ, մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելությանը հատկացվել է 1280 տեղ, որից 1058-ը՝ պետական բուհերին։ Նախատեսված է նաև պահուստային 3 տեղ, որոնք, ըստ անհրաժեշտության, կբաշխվեն ընդունելության մրցույթում հավասար միջին որակական գնահատական (ՄՈԳ) հավաքած կամ ԲՏՃՄ մասնագիտություններով առավելագույն միավորներ ունեցող դիմորդներին:
Որոշման մեջ ներառվել են նաև ԿԳՄՍ նախարարության մասնակցությամբ իրականացվող Եվրոպական միության «Էրազմուս+» T-GREEN «Մագիստրոսական կրթության փոխակերպումը հանուն կանաչ և կայուն ապագայի» նախագծի շրջանակում մշակված կրթական ծրագրերի հատկացվող տեղերը:
2026/2027 ուստարում բնական գիտություններ բնագավառի մասնագիտություններին հատկացվել է 231 տեղ՝ ընդհանուր հատկացված տեղերի 19․4 %-ը, տեխնիկական գիտություններին՝ 188 տեղ՝ ընդհանուր տեղերի 15․9 %-ը, գյուղատնտեսական գիտություններին՝ 40 տեղ՝ ընդհանուր տեղերի 3․4%-ը (ընդամենը՝ 38․7 %):
2026/2027 ուստարվա պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ մագիստրատուրայի ընդունելության տեղերի ցանկը լրացվել է նոր կրթական ծրագրերով։
Մագիստրատուրայի նոր կրթական ծրագրերն են՝
«Բլոկչեյն և թվային արժույթներ»
«Բլոկչեյն և կրիպտոարժույթներ»
«Կայուն շրջակա միջավայրի ճարտարագիտություն»
«Կայուն քաղաքների ճարտարագիտություն»
«Կանաչ տնտեսություն և կայուն զարգացում»
«Կայուն զարգացման տնտեսագիտություն և կառավարում»
«Պինդմարմնային նանոֆիզիկա և նանոնյութեր»
«Էլեկտրադինամիկական պրոցեսների համակարգչային մոդելավորում և նմանակում»
«Ջերմաէներգետիկա», «Կայուն քաղաքների ճարտարագիտություն»
«Էկոլոգիա և կենսառեսուրսների կառավարում»
«Կենդանաբանություն և մակաբուծություն»
«Օգտակար հանածոների հանքավայրերի երկրաբանություն և հետախուզում»
«Տնտեսության պետական կարգավորում»
«Ծրագրային ճարտարագիտություն»
«Քաղաքական կառավարում և քաղաքական վերլուծություն»
«Բնապահպանություն և բնօգտագործում»
«Եվրասիական հետազոտություններ»
«Շրջանաձև տնտեսություն և կառավարում»։
Կարդացեք նաև
Հայաստան16 սեպտեմբերի 2026
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Հայաստանի Մայր օրենքին
ՍԴ որոշումից հետո արդեն համաձայնագիրը սահմանված կարգով կուղարկվի Ազգային ժողով՝ վերջնական վավերացման:
Հայաստան16 սեպտեմբերի 2026
Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցուց գnղացել են գանձանակը
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։
Հայաստան15 սեպտեմբերի 2026
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
2026 թ․ հունվար - օգոստոսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (40%), Վրաստանից (14%) և Իրանից (8%)։