«Ժողովուրդը սա շանտաժ է համարում». Կոնջորյանը՝ ՌԴ Պետդումայի նախագահի հայտարարության մասին
Առաջին հերթին առաջնորդվում ենք մեր պետական շահերով:
Այսօր ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը քարոզարշավի ընթացքում անդրադարձել է Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հայտարարությանը ըստ որի՝ Հայաստանի իշխանությունների վերջին քայլերը չեն կարող դիտարկվել որպես բարեկամական վերաբերմունք Ռուսաստանի և ռուս ժողովրդի նկատմամբ։ Վոլոդինը նաև զուգահեռներ էր անցկացրել Ուկրաինայի հետ՝ նշելով, որ «ամեն ինչ այսպես սկսվեց Ուկրաինայում»։
«Արմպուլս»-ի լրագրողի հարցին, թե արդյոք այս հայտարարությունները կարելի՞ է դիտարկել որպես սպառնալիք Հայաստանի և հայ ժողովրդի հասցեին, Կոնջորյանը պատասխանել է, որ նման ձևակերպումներն արդեն իսկ չեն կրում բարեկամական բնույթ։
«Այս հայտարարությունները, բնականաբար, լսում է մեր ժողովուրդը, և դրանք հասարակության կողմից ընկալվում են որպես շանտաժ։ Ժողովրդի մոտ հարց է առաջանում, թե ինչպես կարող է մեր դաշնակիցը մեզ սպառնալ»,- ասել է Կոնջորյանը։
Նա հավելել է, որ հասարակությունը լավ է հասկանում նման հայտարարությունների շարժառիթները և վստահություն հայտնել, որ հունիսի 7-ին ժողովուրդը ցույց կտա իր վերաբերմունքը դրանց նկատմամբ։
«Մեր ժողովուրդը շատ լավ գիտի, որ մեր գործողությունների հիմքում ընկած է մեր երկրի պետական շահը։ Մենք բոլոր պետությունների նկատմամբ ունենք մեծ հարգանք, սակայն առաջին հերթին առաջնորդվում ենք մեր պետական շահերով»,- նշել է Հայկ Կոնջորյանը։
Կարդացեք նաև
Հայաստան16 սեպտեմբերի 2026
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Հայաստանի Մայր օրենքին
ՍԴ որոշումից հետո արդեն համաձայնագիրը սահմանված կարգով կուղարկվի Ազգային ժողով՝ վերջնական վավերացման:
Հայաստան16 սեպտեմբերի 2026
Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցուց գnղացել են գանձանակը
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։
Հայաստան15 սեպտեմբերի 2026
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
2026 թ․ հունվար - օգոստոսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (40%), Վրաստանից (14%) և Իրանից (8%)։