Հարձակում Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա
Քաղաքային իշխանությունը հիշեցնում է՝ օրենքի ցանկացած խախտում արձանագրվում է:
Հարձակում Է տեղի ունեցել Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա: Այս մասին սոցցանցի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի մամուլի խոսնակ Արտյոմ Կարապետյանը։ Նրանցից մեկը ծեծի ենթարկվելու հետևանքով գլխի շրջանում ստացել է վնասվածք և տեղափոխվել հիվանդանոց:
«Այս միջադեպին նախորդել է աշխատակիցների այցը վարչական շրջանի այն հատված, որտեղ օրենքի խախտումով տեղադրված է եղել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քարոզչական պաստառը, որը գերազանցել է թույլատրելի 5 քմ ծավալը: Այն ապամոնտաժելու ընթացքում, հավանաբար ինչ-որ մեկի «ահազանգով» շտապ գործողության հասցե են հասնում քարոզչական պաստառի անխախտելիության «խրոխտ»պաշտպանները և որոշում են հարցը լուծել «հին ու բարի» մեթոդներով . վիրավորում են և ծեծի ենթարկում:
Քաղաքային իշխանությունը հիշեցնում է՝ օրենքի ցանկացած խախտում արձանագրվում է, անհապաղ արձագանք է ստանում և որևէ մեկը չի կարող բացառություն լինել ու ցանկացած նման դրսևորում արժանանալու է Երևանի քաղաքապետարանի ամենակոշտ արձագանքին, իսկ իրավապահներն արդեն պարզում են միջադեպի հանգամանքերը, և ՆԳՆ մեր գործընկերներն ավելի ուշ հավելյալ մանրամասներ կհրապարակեն»,- գրել է Արտյոմ Կարապետյանը:
Կարդացեք նաև
Հայաստան23 հոկտեմբերի 2026
COP17-ի շրջանակում մեկնարկել է Սևանա լճի էկոհամակարգի պահպանությանն ուղղված ծրագիրը
Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության համագործակցությամբ։
Հայաստան12 հոկտեմբերի 2026
ԱԱԾ-ն կանխել է Հայաստան առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների տեղափոխման դեպք
Իրականացված վարութային գործողությունների արդյունքում վերջիններիս ավտոմեքենայում հայտնաբերվել և առգրավվել է 69.3 կիլոգրամ ընդհանուր քաշով «մարիխուաննա» տեսակի թմրամիջոց»։
Հայաստան12 հոկտեմբերի 2026
10 ամսում Սևանա լճի ափամերձ գոտում ապամոնտաժվել է 222 շենք-շինություն
Ապամոնտաժման արդյունքում համայնքի տիրապետմանն են վերադարձվել շուրջ 500.000.000 դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով հողատարածքներ: