Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն այցելել է Մատենադարան
Գրոնոն այն պատվիրակության կազմում էր, որ այցելել էր Գանձասար։

ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի ուղեկցությամբ Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն այցելել է Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան։
Այցի ընթացքում Գրոնոն ծանոթացել է հայկական ձեռագրերի հարուստ հավաքածուին, դրանց պատմությանը, ինչպես նաև հին ձեռագրերի պահպանման, մշակման և թանգարանային ցուցադրության համար կրկնօրինակների պատրաստման ավանդույթներին։
Ընդգծվել է հայկական և համաշխարհային մշակութային ժառանգության, այդ թվում՝ հին ձեռագրերի պահպանության գործում Հայաստանի օրինակելի և միջազգայնորեն ճանաչված ներդրումը։
Այցի շրջանակում Վահան Կոստանյանն ու Մագդալենա Գրոնոն քննարկել են Հայաստան-ԵՄ հարաբերությունները, ինչպես նաև Հարավային Կովկասում և Վրաստանի շուրջ ԵՄ հատուկ ներկայացուցչի մանդատի շրջանակում վերջին շրջանում իրականացված աշխատանքներն ու դրանց արդյունավետությունը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության ինստիտուցիոնալացման համատեքստում։
Հիշեցնենք, որ Գրոնոն այն պատվիրակության կազմում էր, որ այցելել էր Գանձասար։ Այցի ընթացքում Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայկական մշակութային ժառանգությունը ներկայացրել էր որպես աղվանական, Գանձասարի Մատենադարանում ցույց էր տվել գրքերի դատարակ էջեր, ինչին ներկա պաշտոնյաները արձագանքել էին ծիծաղով:
Կարդացեք նաև
Հայաստան16 սեպտեմբերի 2026
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Հայաստանի Մայր օրենքին
ՍԴ որոշումից հետո արդեն համաձայնագիրը սահմանված կարգով կուղարկվի Ազգային ժողով՝ վերջնական վավերացման:
Հայաստան16 սեպտեմբերի 2026
Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցուց գnղացել են գանձանակը
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։
Հայաստան15 սեպտեմբերի 2026
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
2026 թ․ հունվար - օգոստոսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (40%), Վրաստանից (14%) և Իրանից (8%)։