Հանրային հեռուստաընկերությունը հայտարարել է մրցույթ «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում Հայաստանը ներկայացնելու համար
«Մանկական Եվրատեսիլ»-ը բացում է նոր հնարավորություններ ստեղծագործող տաղանդավոր երեխաների համար

Հանրային հեռուստաընկերությունը հայտարարել է մրցույթ «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում Հայաստանը ներկայացնելու համար։
Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության քաղաքացի կամ ռեզիդենտ հանդիսացող այն երեխաները, որոնք 2026 թվականի հոկտեմբերի 24-ի դրությամբ կլինեն առնվազն 9, առավելագույնը՝ 14 տարեկան։ Լսուﬓերին կարող են դիﬔլ ինչպես սոլո կատարողներ, այնպես էլ դուետներ կամ խմբեր՝ ﬕնչ 6 մասնակցով։
Մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել լսուﬓերի առաջին փուլին ներկայացնել նախընտրած երկու երգի քավր (cover) տարբերակ՝ կենդանի կատարմամբ։ Առաջին փուլը հաղթահարած մասնակիցները կհրավիրվեն երկրորդ փուլ, որի ընթացքում հայկական ﬕջազգային պրոֆեսիոնալ ժյուրին, ինչպես նաև մասնագիտացված ֆոկուս խումբը կընտրեն հաղթողին։
Լսումերին մասնակցելու համար անհրաժեշտ է ﬕնչ հունիսի 30-ը լրացնել հայտ՝ այցելելով պաշտոնական կայք՝ www.eurovision.am:
«Մանկական Եվրատեսիլ»-ը ոչմիայն մրցույթ է, այլև բացառիկ հնարավորություն՝ ստեղծագործող տաղանդավոր երեխաների համար իրենց ձայնը հասցնելու ﬕջազգային բեմ։
Կարդացեք նաև
Մշակույթ1 նոյեմբերի 2026
Հայաստանն ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի անդամ
Միջազգային կառույցի նախնական ցանկում ընդգրկվելու հայտ է ներկայացվել «Արենի-1» քարայրի վերաբերյալ
Մշակույթ24 հոկտեմբերի 2026
Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում
Հայաստանը հաղթանակ է տարել «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում․ Նարեն՝ «BOO!» երգով, նվաճել է առաջին հորիզոնականը՝ հավաքելով 202 միավոր։
Մշակույթ22 հոկտեմբերի 2026
Ժաննա Անդրեասյանը այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր՝ հետևելու բարեկարգման աշխատանքներին
Բարեկարգման երկրորդ փուլը կավարտվի մինչև տարեվերջ։