Հանրային հեռարձակողները պարտավոր են ընտրություններին մասնակցող կուսակցությունների համար ապահովել ոչ խտրական պայմաններ. ԿԸՀ
Հանրային հեռարձակողները պարտավոր են ընտրություններին մասնակցող կուսակցությունների համար ապահովել ոչ խտրական պայմաններ:

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մայիսի 4-ի արտահերթ նիստում սահմանել է ԱԺ 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրություններին մասնակցող կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին նախընտրական քարոզչության ժամանակ հանրային տեսալսողական հեռարձակողի և հանրային լսողական հեռարձակողի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում հիմնադրված հանրային մուլտիպլեքսի սլոթի օգտագործման լիցենզիա ունեցող մյուս հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը։
Նախընտրական քարոզչության ժամանակ հանրային տեսալսողական հեռարձակողի կողմից եթերաժամ տրամադրվում է հավասար պայմաններով՝ «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի պահանջներին համապատասխան։
Հանրային հեռարձակողները պարտավոր են ընտրություններին մասնակցող կուսակցությունների համար ապահովել ոչ խտրական պայմաններ:
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրություններին մասնակցող կուսակցությանը նախընտրական քարոզչություն իրականացնելու նպատակով Հանրային հեռարձակողի «Առաջին ալիք» և «Առաջինի լրատվական ալիք» ծրագրերից յուրաքանչյուրով տրամադրվում է ոչ ավելի, քան 90 րոպե անվճար և ոչ ավելի, քան 120 րոպե վճարովի հիմունքներով եթերաժամ, ընդ որում՝
1) անվճար հիմունքներով՝
ա) 2026թ. մայիսի 8-ից մինչև 2026թ. հունիսի 2-ը ներառյալ (26 օր)՝ օրը 3-ական րոպե,
բ) 2026թ. հունիսի 3-ից մինչև 2026թ. հունիսի 5-ը ներառյալ (3 օր)՝ օրը 4-ական րոպե,
2) վճարովի հիմունքներով՝
ա) 2026թ. մայիսի 8-ից մինչև 2026թ. հունիսի 1-ը ներառյալ (25 օր)՝ օրը 4-ական րոպե,
բ) 2026թ. հունիսի 2-ից մինչև 2026թ. հունիսի 5-ը ներառյալ (4 օր)՝ օրը 5-ական րոպե:
Սահմանված եթերաժամերը տրամադրվում են ժամը 18:00-ից՝ ժամանակացույցին համապատասխան։
Հայաստանի հանրային հեռուստաընկերության անվճար և վճարովի եթերաժամերի ժամանակ ապահովվում է հայերեն ժեստերի լեզվով թարգմանություն։ Հայաստանի հանրային հեռուստաընկերության եթերով նախընտրական քարոզչության հետ կապված տեսալսողական հաղորդումների տեսագրություններն ապահովվում են հայերեն ենթագրերով։
ԱԺ հերթական ընտրություններին մասնակցող կուսակցությանը նախընտրական քարոզչություն իրականացնելու նպատակով հանրային հեռարձակողի «Առաջին ծրագիր» լսողական ծրագրով, տրամադրվում է ոչ ավելի, քան 150 րոպե անվճար և ոչ ավելի, քան 180 րոպե վճարովի հիմունքներով եթերաժամ, ընդ որում՝
1) անվճար հիմունքներով՝
ա) 2026թ. մայիսի 8-ից մինչև 2026թ. մայիսի 31-ը ներառյալ (24 օր)՝ օրը 5-ական րոպե,
բ) 2026թ. հունիսի 1-ից մինչև 2026թ. հունիսի 5-ը ներառյալ (5 օր)՝ օրը 6-ական րոպե,
2) վճարովի հիմունքներով՝
ա) 2026թ. մայիսի 8-ից մինչև 2026թ. մայիսի 30-ը ներառյալ (23 օր)՝ օրը 6-ական րոպե,
բ) 2026թ. մայիսի 31-ից մինչև 2026թ. հունիսի 5-ը ներառյալ (6 օր)՝ օրը 7-ական րոպե:
Սույն կետով սահմանված եթերաժամը տրամադրվում է ժամը 13:30-ից՝ ժամանակացույցին համապատասխան։
Հանրային հեռուստատեսության կամ հանրային ռադիոյի վճարովի եթերաժամը տրամադրվում է անվճար եթերաժամանակի հետ միաժամանակ՝ անվճար եթերաժամանակի համար սահմանված հերթին համապատասխան:
Հայաստանի Հանրապետությունում հիմնադրված հանրային մուլտիպլեքսի սլոթի օգտագործման լիցենզիա ունեցող մյուս հեռարձակողների կողմից՝ Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրություններին մասնակցող կուսակցությանը նախընտրական քարոզչություն իրականացնելու նպատակով տրամադրվում է ոչ ավելի, քան 25-ական րոպե անվճար եթերաժամ:
Հայաստանի Հանրապետությունում հիմնադրված հանրային մուլտիպլեքսի սլոթի օգտագործման լիցենզիա ունեցող մյուս հեռարձակողների կողմից՝ Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրություններին մասնակցող կուսակցությանը նախընտրական քարոզչություն իրականացնելու նպատակով կարող է տրամադրվել վճարովի հիմունքներով եթերաժամանակ:
Նախընտրական քարոզչության ողջ ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունում հիմնադրված հանրային մուլտիպլեքսի սլոթի օգտագործման լիցենզիա ունեցող հեռարձակողները բոլոր կուսակցությունների համար պետք է ապահովեն հավասար և միատեսակ պայմաններ:
Կարդացեք նաև
29 հուլիսի 2026
Փրկարարները Սևանա լճում օգնության են հասել հեծանվանավակով ափից հեռացած երկու քաղաքացու
Քաղաքացիներին անվտանգ մոտեցրել են ափ։
Հայաստան29 հուլիսի 2026
ՀՀ–ում 2 մարդ թրաֆիքինգի է ենթարկել անչափահասին և նրա հորը. ՔԿ
Նրանցից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը, մյուսի նկատմամբ՝ բացակայելու արգելքը:
Հայաստան29 հուլիսի 2026
Հայաստանում դեռևս +40 աստիճան տաքություն չի կանխատեսվում. Սուրենյան
Առաջիկա 5 օրն ամենատաք գոտին կշարունակի մնալ Արարատյան դաշտը