Հանրապետության 5 խոշոր ջրամբարներում լցվածությունը գրեթե 100 տոկոսով է. ՇՄ նախարար
Մաթևոսյանի խոսքով՝ այս տարի նախորդ տարվա համեմատ հանրապետության 5 խոշոր ջրամբարներում լցվածությունը գրեթե 100 տոկոսով է:

ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ «ՀՀ 2025 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների ժամանակ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանն անդրադարձավ ջրամբարների լցվածության խնդրին:
Մաթևոսյանի խոսքով՝ այս տարի նախորդ տարվա համեմատ հանրապետության 5 խոշոր ջրամբարներում լցվածությունը գրեթե 100 տոկոսով է:
«Այսինքն՝ Ախուրյանի, Ազատի, Մարմարիկի և Ապարանի ջրամբարներում լցվածությունը 100 տոկոսի է հասնում, իսկ Արփի լճում՝ 91 տոկոսի: Նախորդ տարվա համեմատությամբ Սևանա լճում այս պահին բացասական 6 սմ-ի տարբերություն ունենք, չնայած լցվածությունը բավական արագ էր, և վերջին 10 տարվա ընթացքում մենք նման արագ տեմպերով լցվածություն Սևանա լճում չենք ունեցել 2017 թվականից սկսած և, հետևաբար, ուսումնասիրելով այս տվյալները, կարող ենք պնդել, որ մինչև այս ամսվա վերջ Սևանա լճի մակարդակն արդեն կհասնի նախորդ տարվա ցուցանիշին»,- ասել է նախարարը:
Կարդացեք նաև
Հայաստան16 սեպտեմբերի 2026
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Հայաստանի Մայր օրենքին
ՍԴ որոշումից հետո արդեն համաձայնագիրը սահմանված կարգով կուղարկվի Ազգային ժողով՝ վերջնական վավերացման:
Հայաստան16 սեպտեմբերի 2026
Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցուց գnղացել են գանձանակը
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։
Հայաստան15 սեպտեմբերի 2026
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
2026 թ․ հունվար - օգոստոսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (40%), Վրաստանից (14%) և Իրանից (8%)։