Հանդիպել են ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը և Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն
Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել երկկողմ բարձր մակարդակի այցելությունների դինամիկային և նշվել է, որ կանոնավոր երկխոսությունը նպաստում է հարաբերությունների հետագա խորացմանը

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հետ։
Հանդիպմանը քննարկվել են Վրաստանի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերությանը և տարբեր ոլորտներում արդյունավետ համագործակցությանը վերաբերող հարցեր։
«Ընդգծվեց Հայաստանի և Վրաստանի միջև իրավական ոլորտում համագործակցության և համատեղ ջանքերի կարևորությունը, այդ թվում՝ միջազգային կազմակերպված հանցագործության դեմ արդյունավետ պայքարի ուղղությամբ»ՙ-ասվում է Վրաստանի կառավարության աշխատակազմի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ ։
Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել երկկողմ բարձր մակարդակի այցելությունների դինամիկային և նշվել է, որ կանոնավոր երկխոսությունը նպաստում է հարաբերությունների հետագա խորացմանը։
Հանդիպմանը մասնակցել են Վրաստանի գլխավոր դատախազ Գիորգի Գվարակիձեն և կառավարության աշխատակազմի ղեկավար Լևան Ժորժոլիանին:
Կարդացեք նաև
Տարածաշրջան8 նոյեմբերի 2026
Իսրայելի դեսպանատունը գովեստի խոսքեր է հղել Ադրբեջանին՝ «քաջության ու վճռականության» համար
Ադրբեջանում Իսրայելի դեսպանատունը X-ի իր պաշտոնական էջում շնորհավորական ուղերձ է հրապարակել՝ նոյեմբերի 8-ի կապակցությամբ՝ ընդգծելով «Ադրբեջանի ժողովրդի քաջությունն ու ազգային միասնությունը»։
Տարածաշրջան8 նոյեմբերի 2026
Ադրբեջանի պաշտպանության նախարար վարակվել է կորոնավիրուսով
Ալիևը Էրդողանին հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի՝ կորոնավիրուսով վարակվելու մասին։
Տարածաշրջան8 նոյեմբերի 2026
Ալիևը՝ Էրդողանի հետ հանդիպմանը․ «Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են»
Ալիևը կրկին ընդգծել է Թուրքիայի և Ադրբեջանի ռազմավարական միասնությունն ու եղբայրական կապերի անխախտելիությունը։