Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը օրենսդրական փոփոխություններ է առաջարկել ընտրական հանցագործությունների կանխարգելման համար
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը դիմել է արդարադատության նախարարին՝ առաջարկելով օրենսդրական փոփոխություններ իրականացնել՝ ընտրական կոռուպցիոն հանցագործությունների կանխարգելման և նման սխեմաներում ներգրավված քաղաքական ուժերի ընտրություններին մասնակցությունը սահմանափակելու նպատակով։

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը դիմել է ՀՀ արդարադատության նախարարին՝ միջնորդելով նախաձեռնել օրենսդրական փոփոխություններ՝ ընտրական գործընթացներում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների կանխարգելման նպատակով, այս մասին հայտնում են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։
Կոմիտեում նախնական ամփոփվել են 2026 թվականի Ազգային ժողովի ընտրություններին նախորդած ժամանակահատվածում բացահայտված կոռուպցիոն բնույթի ընտրական հանցագործությունների վերաբերյալ վարույթների տվյալները։ Ուսումնասիրության արդյունքում վեր են հանվել այդ հանցագործությունների իրականացման մեխանիզմներն ու դրանց կատարմանը նպաստող հանգամանքները։
Հիմք ընդունելով ստացված արդյունքները՝ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը առաջարկել է նախաձեռնել այնպիսի օրենսդրական փոփոխություններ, որոնք կնվազեցնեն բացահայտված հանցավոր սխեմաների կրկնման հնարավորությունը։
Առաջարկների շրջանակում քննարկվում է նաև նման սխեմաներում ներգրավված քաղաքական ուժերի մասնակցությունը հետագա ընտրական գործընթացներին արգելելու հնարավորությունը։
Կարդացեք նաև
Հայաստան23 հոկտեմբերի 2026
COP17-ի շրջանակում մեկնարկել է Սևանա լճի էկոհամակարգի պահպանությանն ուղղված ծրագիրը
Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության համագործակցությամբ։
Հայաստան12 հոկտեմբերի 2026
ԱԱԾ-ն կանխել է Հայաստան առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների տեղափոխման դեպք
Իրականացված վարութային գործողությունների արդյունքում վերջիններիս ավտոմեքենայում հայտնաբերվել և առգրավվել է 69.3 կիլոգրամ ընդհանուր քաշով «մարիխուաննա» տեսակի թմրամիջոց»։
Հայաստան12 հոկտեմբերի 2026
10 ամսում Սևանա լճի ափամերձ գոտում ապամոնտաժվել է 222 շենք-շինություն
Ապամոնտաժման արդյունքում համայնքի տիրապետմանն են վերադարձվել շուրջ 500.000.000 դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով հողատարածքներ: