Երկուշաբթի, նոյեմբերի 9
USD--EUR--RUB--
Երևան --
Հայաստանի Տեղեկատվական Զարկերակը
Տարածաշրջան
21 հոկտեմբերի 2026 • 10:58

«ՀԱԷԿ-ի հետագա շահագործման անվտանգությունը, փաստական ապացույցներ չեն պարունակում և կարող են քաղաքական ենթատեքստ ունենալ»

Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«ՀԱԷԿ-ի հետագա շահագործման անվտանգությունը, փաստական ապացույցներ չեն պարունակում և կարող են քաղաքական ենթատեքստ ունենալ»

Լրատվամիջոցների հրապարակումները, որոնք կասկածի տակ են դնում Հայկական ատոմային էլեկտրակայանի հետագա շահագործման անվտանգությունը, փաստական ապացույցներ չեն պարունակում և կարող են քաղաքական ենթատեքստ ունենալ։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Զախարովան անդրադարձել է այն լուրերին, թե  Երևանում ընթացող Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի ֆոնին մտահոգություններ են հնչում Հայկական ԱԷԿ-ի անվտանգության վերաբերյալ։

« Հարցեր են առաջանում նաև նման հրապարակումների հնարավոր քաղաքական դրդապատճառների վերաբերյալ։ Հնարավոր է՝ դրանք պայմանավորված են պարզապես ատոմային էներգետիկայի ոլորտում ռուս-հայկական նախագծին վնասելու ինչ-որ մեկի ցանկությամբ»,— հայտարարել է Զախարովան։

Կիսվել

FacebookTwitterTelegramVK

Կարդացեք նաև