Գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը առաջատար է շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում
5-րդ խաղափուլը կմեկնարկի ապրիլի 12-ին՝ Հայաստանի ժամանակով 17:00-ին:

Գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը առաջատար է Լեհաստանի Կատովիցե քաղաքում ընթացող 2026 թվականի շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում, հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:
Ռոբերտը 4 հնարավորից ունի 4 միավոր և կիսում է առաջին հորիզոնականը իսպանացի գրոսմայստեր Էդուարդո Իտուրիզագա Բոնելլիի հետ։
Գրոսմայստերներ Շանթ Սարգսյանը, Էմին Օհանյանը և Հայկ Մարտիրոսյանը ունեն 3.5 միավոր: Նրանք ևս առաջատարների շարքում են:
5-րդ խաղափուլը կմեկնարկի ապրիլի 12-ին՝ Հայաստանի ժամանակով 17:00-ին:
Խաղերին կարող եք հետևել հղմամբ՝ https://chessfed.am/am/live/
Կարդացեք նաև
Սպորտ12 սեպտեմբերի 2026
Մեկնարկել է Հայաստան-Լատվիա ֆուտբոլային հանդիպման տոմսերի վաճառքը
Տոմս գնելու համար հարկավոր է անցնել անձնագրային նույնականացում tickets.ffa.am կայքում:
Սպորտ31 օգոստոսի 2026
Մեսսին ավարտում է կարիերան Արգենտինայի հավաքականում
Նա Արգենտինայի հավաքականի հետ դարձել է ԱԱ-2022-ի չեմպիոն, երկու անգամ նվաճել Ամերիկայի գավաթը (2021, 2024), ինչպես նաև հաղթել Ֆինալիսիմայում (2022)։
Սպորտ31 օգոստոսի 2026
Poland Open մրցաշարում հայ ըմբիշները նվաճել են 2 մեդալ
Այս մասին հայտնում են Ըմբշամարտի ֆեդերացիայից: