Գրանցված արցախցի աշխատողների թիվը աճել է 4400- ով
Ըստ ՊԵԿ-ի տրամադրած տվյալների արցախցիների ավելի քան 35 տոկոսը ստանում է մինչև 120000 դրամ։

Արցախից տեղահանված աշխատողների աշխատավարձերի և տարիքային վիճակագրությունը
Մարտի 1-ի դրությամբ գրանցված աշխատող արցախցիների ավելի քան 35 տոկոսը ստանում է մինչև 120,000 դրամ աշխատավարձ, հաղորդում է ՍիվիլՆեթը՝ հիմնվելով Պետական եկամուտների կոմիտեի տրամադրած տվյալների հիման վրա։ Հարցման արդյունքում ներկայացվել են արցախցի աշխատողների թիվը և աշխատավարձերի չափերը՝ ըստ եկամտի սանդղակի։
Պետական եկամուտների կոմիտեի տվյալներով՝ 2023-ի սեպտեմբերյան բռնի տեղահանությունից մինչև 2026-ի մարտի 1-ը աշխատանք է գտել Արցախից տեղահանված 37,031 անձ, որոնցից մարտի 1-ի դրությամբ 24,820-ը շարունակում է աշխատել։ Մեկ տարվա ընթացքում՝ 2025-ի մարտի 1-ից մինչև 2026-ի մարտի 1-ը, աշխատողների թիվը ավելացել է 4,400-ով՝ նախորդ տարվա 20,420-ից։
Աշխատող արցախցիների աշխատավարձերի բաշխումն ըստ տոկոսային հարաբերակցության ունի հետևյալ տեսքը․
- Ավելի քան 35% ստանում է մինչև 120,000 դրամ,
- 18% ստանում է 120,000–180,000 դրամ,
- 23% ստանում է 180,000–300,000 դրամ,
- 15% ստանում է 300,000–500,000 դրամ,
- 8% ստանում է 500,000 դրամից բարձր։

Տարիքային տեսանկյունից, աշխատող արցախցիների մեծամասնությունը՝ ավելի քան 57%-ը, 35–62 տարեկան է, 24%-ը՝ 24–34 տարեկան, 10%-ը՝ 18–23 տարեկան, ավելի քան 8%-ը՝ 63 և բարձր, իսկ 0,43%-ը մինչև 18 տարեկան անձինք են։
Այս տվյալները ցույց են տալիս, որ աշխատող արցախցիների մեծ մասը միջին տարիքային խմբում է և հիմնականում միջին կամ ցածր աշխատավարձ է ստանում, ինչը կարևոր պատկեր է տեղահանված բնակչության տնտեսական ու սոցիալական վիճակի գնահատման համար։
Կարդացեք նաև
Հայաստան16 սեպտեմբերի 2026
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Հայաստանի Մայր օրենքին
ՍԴ որոշումից հետո արդեն համաձայնագիրը սահմանված կարգով կուղարկվի Ազգային ժողով՝ վերջնական վավերացման:
Հայաստան16 սեպտեմբերի 2026
Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցուց գnղացել են գանձանակը
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։
Հայաստան15 սեպտեմբերի 2026
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
2026 թ․ հունվար - օգոստոսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (40%), Վրաստանից (14%) և Իրանից (8%)։