Ղարաբաղյան կլանի թալանչիներ, դուք կապ չեք ունեցել և չունեք ո´չ ղարաբաղցու, ո´չ հայաստանաբնակ քաղաքացու իրական հոգսի հետ.Անահիտ Ավանեսյան
«Դուք չեք կարողանալու վնասել Հայաստանի խաղաղությանը»:

«Ղարաբաղյան կլանի թալանչիներ, դուք կապ չեք ունեցել և չունեք ո´չ ղարաբաղցու, ո´չ հայաստանաբնակ քաղաքացու իրական հոգսի հետ: Հերի´ք է ուրիշի երեխաների հաշվին ձեզ համար կապիտալ կուտակեք: Չի´ ստացվելու: Սադրիչ ուղարկելն էլ, հատկապես կնոջ տեսքով, մեղմ ասած սիրուն չի»: Այսպես է դիմել ընդդիմադիրներին ՀՀ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է այսօրվա միջադեպին, երբ մի կին մոտեցել էր Նիկոլ Փաշինյանին և իր խոսքով՝ փորձել էր սադրել:
«Պատերազմի ժամանակ, երբ ամուսինս ու եղբայրներս Ղարաբաղում էին, ամեն օր զանգում և ասում էին, որ Քոչարյանի մարդիկ քայլում են և ասում են, որ մարդիկ վերադառնան և չկռվեն: Եթե այդքան մտածում էիք Ղարաբաղի մասին, ինչի՞ էիք մարդկանց հոդորում չկռվել և վերադառնալ Հայաստան: Այսօր այդ կլանի ներկայացուցիչները չեն մարսում այն, որ այլևս Հայաստանից եկող փողեր չկան, որպեսզի իրենք լափեն:
Դուք չեք կարողանալու վնասել Հայաստանի խաղաղությանը»,- ասել է Անահիտ Ավանեսյանը:
Կարդացեք նաև
Հայաստան16 սեպտեմբերի 2026
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Հայաստանի Մայր օրենքին
ՍԴ որոշումից հետո արդեն համաձայնագիրը սահմանված կարգով կուղարկվի Ազգային ժողով՝ վերջնական վավերացման:
Հայաստան16 սեպտեմբերի 2026
Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցուց գnղացել են գանձանակը
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։
Հայաստան15 սեպտեմբերի 2026
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
2026 թ․ հունվար - օգոստոսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (40%), Վրաստանից (14%) և Իրանից (8%)։