Գևորգ Պապոյանի գլխավորությամբ քննարկվել են ազատ տնտեսական գոտիների զարգացման հեռանկարները եվ «Մեղրի» ԱՏԳ վիճակը
Նիստի ավարտին կայացվել են համապատասխան որոշումներ եվ տրվել նոր հանձնարարականներ՝ ուղղված ոլորտի հետագա ակտիվացմանն ու խնդիրների կարգավորմանը:

. ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում այսօր՝ հունիսի 22-ին, տեղի է ունեցել Ազատ տնտեսական գոտիների (ԱՏԳ) հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստը, որը վարել է էկոնոմիկայի նախարար, հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը։ Այս մասին հայտնում են գերատեսչության մամուլի ծառայությունից։
Նիստի ընթացքում ամփոփվել են նախորդ հանդիպման ժամանակ տրված հանձնարարականների արդյունքները։ Մասնավորապես՝ հանձնաժողովն անդրադարձել է ԱՏԳ կազմակերպիչների եվ շահագործողների կողմից ներկայացված հաշվետվությունների ու հայտարարագրերի հիման վրա ամփոփված 2025 թվականի գործունեության արդյունքներին։
Օրակարգի առանցքային թեմաներից է եղել նաեվ «Մեղրի» ազատ տնտեսական գոտու ներկա վիճակի գնահատումը։ Հանձնաժողովականները քննարկել են գոտու արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, ինչպես նաև հստակեցրել ազատ տնտեսական գոտիների զարգացմանն ուղղված հետագա քայլերն ու անելիքները։
Նիստի ավարտին կայացվել են համապատասխան որոշումներ եվ տրվել նոր հանձնարարականներ՝ ուղղված ոլորտի հետագա ակտիվացմանն ու խնդիրների կարգավորմանը:
Կարդացեք նաև
Հայաստան16 սեպտեմբերի 2026
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Հայաստանի Մայր օրենքին
ՍԴ որոշումից հետո արդեն համաձայնագիրը սահմանված կարգով կուղարկվի Ազգային ժողով՝ վերջնական վավերացման:
Հայաստան16 սեպտեմբերի 2026
Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցուց գnղացել են գանձանակը
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։
Հայաստան15 սեպտեմբերի 2026
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
2026 թ․ հունվար - օգոստոսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (40%), Վրաստանից (14%) և Իրանից (8%)։