Հայաստան
8 սեպտեմբերի 2026 • 06:54
Գևորգ Մանթաշյանը Դուբայում ներկայացրել է Արհեստական բանականության ենթակառուցվածքների զարգացման Հայաստանի տեսլականը
Մանթաշյանն ընդգծել է միջազգային համագործակցության և պետություն-մասնավոր հատված գործընկերության կարևորությունը՝ նշելով, որ դրանք առանցքային են համաշխարհային ԱԲ արժեշղթաներում Հայաստանի դիրքերի ամրապնդման համար։

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարի տեղակալ Գևորգ Մանթաշյանը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի գլխավորած պատվիրակության կազմում, սեպտեմբերի 7-9-ը ԱՄԷ Դուբայ քաղաքում մասնակցում է 15-րդ Ամենամյա ներդրումային համաժողովին (AIM Congress 2026)։ Այս մասին հայտնում է նախարարության պաշտոնական աղբյուրը։
Սեպտեմբերի 7-ին «Ապագայի տնտեսություններ» հարթակի շրջանակում անցկացված պանելային քննարկմանը Գևորգ Մանթաշյանը հանդես է եկել ելույթով՝ ներկայացնելով Հայաստանի տեսլականը արհեստական բանականության (ԱԲ) ենթակառուցվածքների, գերհամակարգչային հաշվարկների և տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման ուղղությամբ։
Նախարարի տեղակալն իր ելույթում անդրադարձել է․
-
ԱԲ ենթակառուցվածքներին․ Բարձր արտադրողականությամբ հաշվարկային (HPC) կարողությունների զարգացման փորձին և «ԱԲ գործարանների պարտեզ» կոնցեպտին։
-
Տաղանդների զարգացմանը․ «ԱԲ վիրտուալ ինստիտուտի» նախաձեռնությանը։
-
Անվտանգությանն ու կառավարմանը․ Կիբեռանվտանգության և պատասխանատու ԱԲ կառավարման ծրագրերին։
Մանթաշյանն ընդգծել է միջազգային համագործակցության և պետություն-մասնավոր հատված գործընկերության կարևորությունը՝ նշելով, որ դրանք առանցքային են համաշխարհային ԱԲ արժեշղթաներում Հայաստանի դիրքերի ամրապնդման համար։
Կարդացեք նաև
Հայաստան23 հոկտեմբերի 2026
COP17-ի շրջանակում մեկնարկել է Սևանա լճի էկոհամակարգի պահպանությանն ուղղված ծրագիրը
Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության համագործակցությամբ։
Հայաստան12 հոկտեմբերի 2026
ԱԱԾ-ն կանխել է Հայաստան առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների տեղափոխման դեպք
Իրականացված վարութային գործողությունների արդյունքում վերջիններիս ավտոմեքենայում հայտնաբերվել և առգրավվել է 69.3 կիլոգրամ ընդհանուր քաշով «մարիխուաննա» տեսակի թմրամիջոց»։
Հայաստան12 հոկտեմբերի 2026
10 ամսում Սևանա լճի ափամերձ գոտում ապամոնտաժվել է 222 շենք-շինություն
Ապամոնտաժման արդյունքում համայնքի տիրապետմանն են վերադարձվել շուրջ 500.000.000 դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով հողատարածքներ: