Գերմանիան 16 ձյունագնաց է տրամադրել Հայաստանի զինված ուժերին. դրանք կկիրառվեն բարձրլեռնային գոտիներում
Տեխնիկական վերազինման այս քայլն ուղղված է բարդ կլիմայական պայմաններում հայկական բանակի ստորաբաժանումների շարժունակության ապահովմանը:

Գերմանիայի Դաշնային Հանրապետությունից Հայաստանի Հանրապետության զինված ուժերին տրամադրված 16 միավոր ձյունագնաց մեքենաները կիրառվելու են բարձրլեռնային պայմաններում ծառայության արդյունավետությունը բարձրացնելու նպատակո, հայտնում են ՀՀ Պ–ից։
Տեխնիկական վերազինման այս քայլն ուղղված է բարդ կլիմայական պայմաններում հայկական բանակի ստորաբաժանումների շարժունակության ապահովմանը:
Ձյունագնացները նախատեսված են բարձրլեռնային և դժվարանցանելի գոտիներում հետևյալ խնդիրների իրականացման համար.
-
Անձնակազմի տեղափոխում. Ձմեռային պայմաններում դիրքերի հերթափոխի և զինծառայողների անվտանգ տեղաշարժի կազմակերպում։
-
Լոգիստիկ աջակցություն. Փոքրածավալ և թեթև բեռների, այդ թվում՝ անհրաժեշտ սպառազինության, սննդի և առաջին անհրաժեշտության պարագաների արագ փոխադրում առաջնագծի բարձրլեռնային հենակետեր։
Կարդացեք նաև
Հայաստան16 սեպտեմբերի 2026
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Հայաստանի Մայր օրենքին
ՍԴ որոշումից հետո արդեն համաձայնագիրը սահմանված կարգով կուղարկվի Ազգային ժողով՝ վերջնական վավերացման:
Հայաստան16 սեպտեմբերի 2026
Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցուց գnղացել են գանձանակը
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։
Հայաստան15 սեպտեմբերի 2026
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
2026 թ․ հունվար - օգոստոսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (40%), Վրաստանից (14%) և Իրանից (8%)։