Տարածաշրջան
1 հուլիսի 2026 • 08:56
Գերմանական հայտնի պարբերականը գրել է Ադրբեջանում մարդու իրավունքների աղետալի վիճակի մասին
Ալիևի ռեժիմը երկար ժամանակ է՝ ոգևորված է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի ֆոնին Ադրբեջանի հետ գործընկերության հանդեպ Եվրամիության հետաքրքրության մեծացմամբ

Գերմանական աշխարհահռչակ «Frankfurter Allgemeine Zeitung» թերթը, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի՝ Բաքու կատարելիք այցի նախաշեմին, հոդված է հրապարակել, որտեղ անդրադարձել է Ադրբեջանում մարդու իրավունքների խնդրին, այդ թվում Ադրբեջանի ժողովրդական ճակատ կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլիի ՝ կալանքի տակ գտնվելու փաստին։
«Այս չորեքշաբթի Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի՝ Ադրբեջան կատարելիք այցի նախաշեմին, բռնապետ Ալիևի ռեժիմի քաղբանտարկյալները բարձրացնում են իրենց ձայնը՝ պահանջելով նրանից էներգետիկ, առևտրային և ենթակառուցվածքային հարցերից բացի քննարկել նաև երկրում տիրող մարդու իրավունքների աղետալի վիճակը»,-ասվում է հոդվածում։
Թերթը նշում է, որ Ալիևի ռեժիմը երկար ժամանակ է՝ ոգևորված է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի ֆոնին Ադրբեջանի հետ գործընկերության հանդեպ Եվրամիության հետաքրքրության մեծացմամբ։
Քերիմլին 2025 թ․ նոյեմբերից պահվում է Ալիևի հատուկ ծառայությունների քննչական մեկուսարանում։ Մարդու իրավունքների պաշտպանները նրան առաջադրված «պետական հեղաշրջման» մեղադրանքները համարում են շինծու։ Քերիմլին Արևմուտքի առաջնորդներին կոչ է անում ոչ մի զիջում չանել բռնապետին․ «Եթե ստիպված եք, ապա համագործակցեք նրանց հետ էներգետիկայի և անվտանգության ոլորտներում, բայց մի՛ մոռացեք այդ երկրների ժողովուրդներին։ Հարցրե՛ք ոտնահարված իրավունքների մասին և պատժամիջոցնե՛ր կիրառեք այն պաշտոնատար անձանց նկատմամբ, ովքեր բացահայտորեն խախտում են օրենքն ու մարդու իրավունքները»։
Կարդացեք նաև
Տարածաշրջան16 սեպտեմբերի 2026
Ալիևի՝ Հայաստանի հասցեին վերջին հայտարարությունները չեն աջակցում խաղաղության օրակարգին. ԱԺ պատգամավոր Հասմիկ Հակոբյան
Հակոբյանի խոսքով՝ իշխանությունը երբեք չի պնդել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելը հեշտ գործընթաց է լինելու։
Տարածաշրջան14 սեպտեմբերի 2026
Թուրքիայից Հայաստան արտահանումը հունվարից օգոստոս ամիսներին կազմել է 1,336,000 դոլար
Թուրքիան առաջին անգամ է պաշտոնական տվյալներ հրապարակում Հայաստան կատարված արտահանումների վերաբերյալ
Տարածաշրջան14 սեպտեմբերի 2026
Ադրբեջանական «պատմության» ֆիասկոն․ հայերեն արձանագրությունը փլուզեց Գանձասարը «աղվանական» ներկայացնելու փորձը
Գանձասարում հայերեն արձանագրությունը՝ պատմական աղավաղման անհարմար վկայություն։