Գեղամ Գևորգյանը՝ անձրևի ժամանակ տաքսի ծառայությունների գնի քառակի բարձրացման մասին
ՄՍՇՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը պարզաբանել է, որ ծառայության գինը բարձրանում է ոչ թե անձրևի փաստի, այլ առաջարկ-պահանջարկի և երթևեկության տևողության փոփոխության պատճառով:

Ազգային ժողովում Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի (ՄՍՇՊՀ) նախորդ տարվա պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ անդրադարձ է կատարվել տաքսի ծառայությունների գնագոյացման խնդրին:
ԱԺ պատգամավոր Գեղամ Նազարյանն իր մտահոգությունն էր հայտնել առ այն, որ վատ եղանակային պայմաններում և անձրևի ժամանակ տաքսի ծառայությունները կարող են ընդհուպ 4 անգամ բարձրացնել ուղևորության արժեքը, և հետաքրքրվել էր, թե երբ է խնդիրը կարգավորվելու:
ՄՍՇՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը պարզաբանել է, որ ծառայության գինը բարձրանում է ոչ թե անձրևի փաստի, այլ առաջարկ-պահանջարկի և երթևեկության տևողության փոփոխության պատճառով:
«Ալգորիթմը հետևյալ ձևով է աշխատում. հաշվարկվում է այն ժամանակը, որ վարորդը ծախսելու է Ա-ից Բ կետը հասնելու համար, և կիլոմետրը: Անձրևի ժամանակ Ա-ից Բ կետ հասնելու համար վարորդն ավելի շատ ժամանակ է ծախսում (խցանումների պատճառով)»,- նշել է հանձնաժողովի ղեկավարը։
Գեղամ Գևորգյանը հայտնել է, որ հանձնաժողովի միջամտությամբ արդեն իսկ հստակ սահմանափակումներ են մտցվել շուկայի խոշորագույն օպերատորի գործունեության մեջ.
-
Առավելագույն շեմը. Բարձր պահանջարկի պահերին կիրառվող առավելագույն գործակիցը սահմանափակվել է 2 անգամով:
-
«Յանդեքսի» միջնորդավճարը. Երբ գործակիցը հասնում է երկուսի, «Յանդեքս» ընկերությունն այդ ուղևորությունից ընդհանրապես գումար չի գանձում:
«Երկու անգամից ավելի գործակցի պարագայում «Յանդեքս» ընկերությունն ընդհանրապես գումար չի աշխատում, այսինքն՝ եթե նույնիսկ գինը բարձրացավ, ամբողջ գումարը մնում է տաքսու վարորդին»,- եզրափակել է ՄՍՇՊՀ նախագահը։
Կարդացեք նաև
Հայաստան16 սեպտեմբերի 2026
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Հայաստանի Մայր օրենքին
ՍԴ որոշումից հետո արդեն համաձայնագիրը սահմանված կարգով կուղարկվի Ազգային ժողով՝ վերջնական վավերացման:
Հայաստան16 սեպտեմբերի 2026
Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցուց գnղացել են գանձանակը
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։
Հայաստան15 սեպտեմբերի 2026
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
2026 թ․ հունվար - օգոստոսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (40%), Վրաստանից (14%) և Իրանից (8%)։