Գարեգին Բ–ն և մշակույթի գործիչները քննարկել են ՀՀ–ում առկա հասարակական–քաղաքական իրավիճակը
Հանդիպմանը ներկա են եղել դերասաններ Հրանտ Թոխատյանը, Արման Նավասարդյանը, դասական և հոգևոր երգերի կատարող Աննա Մայիլյանը, երգիչներ Արսեն Գրիգորյանը (Մրո), Դավիթ Ամալյանը, Արամոն, գրողներ Հուսիկ Արան, Մերուժան Տեր–Գուլանյանը, ոսկերիչ–դիզայներ Նուռը, ռեժիսոր Մհեր Մկրտչյանը և արվեստի մի շարք այլ ներկայացուցիչներ։

«Անդրադարձ է կատարվել Հայաստանում ստեղծված հասարակական-քաղաքական իրավիճակին, ներհասարակական կյանքում արձանագրվող ցավալի զարգացումներին ու մարտահրավերներին։ Խոսել են նաև եկեղեցի-պետություն հարաբերությունների ներկա մտահոգիչ ընթացքի մասին։ Զրույցի ընթացքում կարևորվել է Հայ առաքելական սուրբ եկեղեցու բացառիկ առաքելությունը՝ ազգային ինքնության պահպանման, հասարակության հոգևոր զորացման և համազգային միաբանության ամրապնդման գործում»,– ասված է հաղորդագրության մեջ։
Կարդացեք նաև
Հայաստան23 հոկտեմբերի 2026
COP17-ի շրջանակում մեկնարկել է Սևանա լճի էկոհամակարգի պահպանությանն ուղղված ծրագիրը
Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության համագործակցությամբ։
Հայաստան12 հոկտեմբերի 2026
ԱԱԾ-ն կանխել է Հայաստան առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների տեղափոխման դեպք
Իրականացված վարութային գործողությունների արդյունքում վերջիններիս ավտոմեքենայում հայտնաբերվել և առգրավվել է 69.3 կիլոգրամ ընդհանուր քաշով «մարիխուաննա» տեսակի թմրամիջոց»։
Հայաստան12 հոկտեմբերի 2026
10 ամսում Սևանա լճի ափամերձ գոտում ապամոնտաժվել է 222 շենք-շինություն
Ապամոնտաժման արդյունքում համայնքի տիրապետմանն են վերադարձվել շուրջ 500.000.000 դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով հողատարածքներ: