Գաղտնի ծառայությունը կրակել է մի տղամարդու վրա, ով կրակ է բացել գործակալների ուղղությամբ Սպիտակ տան մոտ գտնվող Վաշինգտոնի հուշարձանի մոտակայքում
Կրակոցներ Վաշինգտոնում․ Գաղտնի ծառայությունը վնասազերծել է զինված կասկածյալին

ԱՄՆ Գաղտնի ծառայության աշխատակիցները երկուշաբթի օրը կրակել են զինված տղամարդու վրա Վաշինգտոնի հուշարձանի մոտ այն բանից հետո, երբ նա կրակ է բացել նրանց ուղղությամբ և վիրավորել անչափահաս անցորդի, այս մասին հայտնում է CNN-ը։
Գաղտնի ծառայության տվյալներով՝ կասկածյալին նկատել են Սպիտակ տան համալիրի արտաքին հատվածում, ով ենթադրաբար, զենք ուներ։ Երբ ոստիկանները մոտեցել են նրան, տղամարդը փախել է և կրակ բացել, ինչից հետո ծառայության աշխատակիցները պատասխան կրակ են արձակել՝ վնասազերծելով նրան։
Նախնական տեղեկություններով՝ կասկածյալը 45-ամյա տղամարդ է, որը նախկինում բնակվել է Մերիլենդում և Տեխասում։ Նա վիրավորվել է և գտնվում է հիվանդանոցում՝ կայուն վիճակում։
Կրակոցների հետևանքով տուժել է նաև անչափահաս անցորդ, որը ստացել է թեթև վնասվածք և տեղափոխվել հիվանդանոց։ Գաղտնի ծառայության որևէ աշխատակից չի տուժել։
Իրավապահները նաև ստուգում են, թե արդյոք կասկածյալը նույն օրը փորձել է մոտենալ Սպիտակ տան մուտքերից մեկին։
Միջադեպի պահին փոխնախագահ Ջեյ Դի Վենսի ավտոշարասյունը գտնվել է տարածքում, սակայն չի տուժել և անվտանգության նկատառումներից ելնելով փոխել է երթուղին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը միջադեպի ընթացքում վտանգի մեջ չի եղել, և պաշտոնյաների խոսքով՝ դեպքը Սպիտակ տան հետ կապ չունի։
Կարճ ժամանակով տարհանվել են նաև Սպիտակ տան տարածքում աշխատող լրագրողները, որոնք մի քանի րոպե անց վերադարձել են իրենց աշխատանքին։
Կարդացեք նաև
Տարածաշրջան16 սեպտեմբերի 2026
Ալիևի՝ Հայաստանի հասցեին վերջին հայտարարությունները չեն աջակցում խաղաղության օրակարգին. ԱԺ պատգամավոր Հասմիկ Հակոբյան
Հակոբյանի խոսքով՝ իշխանությունը երբեք չի պնդել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելը հեշտ գործընթաց է լինելու։
Տարածաշրջան14 սեպտեմբերի 2026
Թուրքիայից Հայաստան արտահանումը հունվարից օգոստոս ամիսներին կազմել է 1,336,000 դոլար
Թուրքիան առաջին անգամ է պաշտոնական տվյալներ հրապարակում Հայաստան կատարված արտահանումների վերաբերյալ
Տարածաշրջան14 սեպտեմբերի 2026
Ադրբեջանական «պատմության» ֆիասկոն․ հայերեն արձանագրությունը փլուզեց Գանձասարը «աղվանական» ներկայացնելու փորձը
Գանձասարում հայերեն արձանագրությունը՝ պատմական աղավաղման անհարմար վկայություն։