Ֆրանսիան շարունակում է հնացած և միակողմանի քաղաքական մոտեցումները ․ Ադրբեջանի ԱԳՆ
Ֆրանսիան ցուցաբերում է «անհավասարակշիռ մոտեցում»

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այհան Հաջիզադեն դատապարտել է Ֆրանսիայի ԱԳՆ պատասխանները՝ ուղղված սեփական խորհրդարանի պատգամավորներին։
Ըստ ադրբեջանական կողմի՝ այդ պատասխանները կանխակալ են և ցույց են տալիս Ֆրանսիայի միակողմանի մոտեցումը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում։ Հաջիզադեի պնդմամբ՝ Ֆրանսիան ցուցաբերում է «անհավասարակշիռ մոտեցում», անտեսում է Ադրբեջանի տարածքների նախկին «օկուպացիան»։
«Ֆրանսիան հեռու է չեզոք միջնորդ լինելուց, քանի որ ընդլայնում է ռազմական համագործակցությունը Հայաստանի հետ և սատարում է ԵՄ դիտորդական առաքելությանը»,–ասել է Հաջիզադեն։ Ըստ նրա՝ հայ գերիների վերաբերյալ հայտարարությունները «քաղաքական մանիպուլյացիա են»։
Կարդացեք նաև
Տարածաշրջան29 հուլիսի 2026
Իրանական գազի արտահանումը Հայաստան առնվազն կարելի է կրկնապատկել․Դավիթ Խուդաթյան
«Գազ էլեկտրաէներգիայի դիմաց ծրագրի շրջանակում իրանական գազի ծավալները հնարավոր է առնվազն կրկնապատկել»,- ասել է նախարար Խուդաթյանը։
Տարածաշրջան28 հուլիսի 2026
Արցախում ականապատ տարածքներում հրդեհներ են բռնկվել
Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են։
Տարածաշրջան28 հուլիսի 2026
Թուրքիան սկսել է Աքյաքա-Գյումրի հատվածի վերականգնումը
«Թուրքիայի նախագահի հանձնարարականով և Տրանսպորտի նախարարության համակարգմամբ արդեն իսկ աշխատանքներ են սկսվել սահմանային անցակետերը, երկաթուղային ենթակառուցվածքները սահմանի բացմանը նախապատրաստելու համար»։