Ֆրանսիան կանգնեցրել է Ռուսաստանի նավթատար տանկերը միջազգային ջրերում․ Մակրոն
Էմանուել Մակրոնը հայտնել է, որ Ֆրանսիայի ռազմածովային ուժերը միջազգային ջրերում կանգնեցրել են Ռուսաստանի ծագում ունեցող «Tagor» տանկերը՝ միջազգային պատժամիջոցների խախտման կասկածով։ Գործողությունը իրականացվել է գործընկերների աջակցությամբ՝ ծովային իրավունքի շրջանակում։

Էմանուել Մակրոնը X-ի իր էջում հրապարակում է արել գրելով․
«Ֆրանսիայի ռազմածովային ուժերը երեկ առավոտյան Ատլանտյան օվկիանոսում, միջազգային ջրերում, կանգնեցրել են միջազգային պատժամիջոցների տակ գտնվող նոր տանկեր՝ Ռուսաստանից ծագող «Tagor»-ը։ Մեր վճռականությունը հաստատուն և անսասան է։
Այս գործողությունն իրականացվել է Ատլանտյան օվկիանոսում՝ միջազգային ջրերում, մի քանի գործընկերների, այդ թվում՝ Միացյալ Թագավորության աջակցությամբ՝ ծովային իրավունքի խիստ պահպանմամբ։
Անընդունելի է, որ նավերը շրջանցեն միջազգային պատժամիջոցները, խախտեն ծովային իրավունքը և ֆինանսավորեն այն պատերազմը, որը Ռուսաստանը վարում է Ուկրաինայի դեմ արդեն ավելի քան 4 տարի։
Այս նավերը, որոնք չեն պահպանում ծովային նավարկության ամենահիմնական կանոնները, նաև վտանգ են ներկայացնում շրջակա միջավայրի և բոլորի անվտանգության համար»։
Կարդացեք նաև
Տարածաշրջան29 հուլիսի 2026
Իրանական գազի արտահանումը Հայաստան առնվազն կարելի է կրկնապատկել․Դավիթ Խուդաթյան
«Գազ էլեկտրաէներգիայի դիմաց ծրագրի շրջանակում իրանական գազի ծավալները հնարավոր է առնվազն կրկնապատկել»,- ասել է նախարար Խուդաթյանը։
Տարածաշրջան28 հուլիսի 2026
Արցախում ականապատ տարածքներում հրդեհներ են բռնկվել
Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են։
Տարածաշրջան28 հուլիսի 2026
Թուրքիան սկսել է Աքյաքա-Գյումրի հատվածի վերականգնումը
«Թուրքիայի նախագահի հանձնարարականով և Տրանսպորտի նախարարության համակարգմամբ արդեն իսկ աշխատանքներ են սկսվել սահմանային անցակետերը, երկաթուղային ենթակառուցվածքները սահմանի բացմանը նախապատրաստելու համար»։