Եվրոպական խորհրդի նախագահը պատմական է համարել Հարավային Կովկասում անցկացվող գագաթնաժողովը
Անտոնիու Կոշտան Նիկոլ Փաշինյանի քաղաքական որոշումները որակել է որպես խիզախ որոշումներ:

Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի իր ելույթում շնորհակալություն է հայտնել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խիզախ քաղաքական որոշումների համար, որը նա կայացրել է՝ Հայաստանին ավելի մոտեցնելով Եվրամիությանը։
Խոսելով գագաթաժողովի մասին Կոշտան ասել է.
«Այն պատմական է, քանի որ այսօրվա գագաթնաժողովը հնարավոր է դարձել Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված համաձայնագրի շնորհիվ. այդ համաձայնագիրը խաղաղության պատմություն է Եվրոպայում, որը պետք է նշվի այն աշխարհում, որտեղ, կարծես, գերիշխում են լարվածությունն ու պատերազմը»:
Կարդացեք նաև
Հայաստան23 հոկտեմբերի 2026
COP17-ի շրջանակում մեկնարկել է Սևանա լճի էկոհամակարգի պահպանությանն ուղղված ծրագիրը
Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության համագործակցությամբ։
Հայաստան12 հոկտեմբերի 2026
ԱԱԾ-ն կանխել է Հայաստան առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների տեղափոխման դեպք
Իրականացված վարութային գործողությունների արդյունքում վերջիններիս ավտոմեքենայում հայտնաբերվել և առգրավվել է 69.3 կիլոգրամ ընդհանուր քաշով «մարիխուաննա» տեսակի թմրամիջոց»։
Հայաստան12 հոկտեմբերի 2026
10 ամսում Սևանա լճի ափամերձ գոտում ապամոնտաժվել է 222 շենք-շինություն
Ապամոնտաժման արդյունքում համայնքի տիրապետմանն են վերադարձվել շուրջ 500.000.000 դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով հողատարածքներ: