Հայաստան
22 ապրիլի 2026 • 07:23
Ըստ Heritage հիմնադրամի «տնտեսական ազատության համաշխարհային ինդեքսի»՝ Հայաստանն աշխարհի 176 երկրների շարքում 52-րդն է
Հայաստանն առաջ է անցել ԵՄ մի շարք երկրներից:

Ըստ Heritage հիմնադրամի «տնտեսական ազատության համաշխարհային ինդեքսի» Հայաստանը աշխարհի 176 երկրների շարքում 52-րդն է՝ առաջ անցնելով ԵՄ անդամներ Իսպանիայից (53-րդ), Ռումինիայից (58-րդ), Ֆրանսիայից (65-րդ), Իտալիայից (73-րդ), Հունաստանից (75-րդ) և Հունգարիայից (79-րդ)։
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:
ԵԱՏՄ երկրների մեջ Հայաստանն առաջատարն է։
«Այս ցուցանիշով առաջատար երկրներն են Սինգապուրը, Շվեյցարիան և Իռլանդիան։
2025թ. տվյալներով մենք 57-րդն էինք՝ 65,4 միավորով (5 հորիզոնականով մեր դիրքերը բարելավել ենք)»,- գրել է Գևորգ Պապոյանը։
Կարդացեք նաև
Հայաստան16 սեպտեմբերի 2026
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Հայաստանի Մայր օրենքին
ՍԴ որոշումից հետո արդեն համաձայնագիրը սահմանված կարգով կուղարկվի Ազգային ժողով՝ վերջնական վավերացման:
Հայաստան16 սեպտեմբերի 2026
Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցուց գnղացել են գանձանակը
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։
Հայաստան15 սեպտեմբերի 2026
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
2026 թ․ հունվար - օգոստոսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (40%), Վրաստանից (14%) և Իրանից (8%)։