Ըստ հարցումների, Հայաստանի քաղաքացիները վստահություն ունեն ոստիկանության աշխատանքի նկատմամբ
ԵԱՀԿ-ի պատվերով Հայաստանում անցկացվել են հարցումներ՝ կապված ոստիկանության աշխատանքի հետ:

ԵԱՀԿ-ի պատվերով Հայաստանում անցկացվել են հարցումներ՝ կապված ոստիկանության աշխատանքի հետ:
«Արմենպրես» - ի փոխանցմամբ հարցումների արդյունքում պարզվել է, որ քաղաքացիները ոստիկանության հանդեպ բավական բարձր վստահության մակարդակ ունեն։
Ըստ հարցումների, հարցվողների 52.8 %-ը լիովին կամ գրեթե լիովին վստահում է ոստիկանությանը, 21.8%-ը ոստիկանության նկատմամբ վստահության մակարդակը գնահատել է միջին, ոստիկանությանը չվստահող հարցվողներն էլ կազմում են 21.2%:
ՆԳ նախարարությանը լիովին և գրեթե վստահում է հարցվողների 54.3%-ը։ 66.6 %-ը համաձայնել է, որ ոստիկանությունն արագ արձագանքում է կանչերին, 61.6 %-ն էլ գտնում է, որ ոստիկանությունը քաղաքացիների նկատմամբ ցուցաբերում է արդար և հարգալից վերաբերմունք։
Ինչ վերաբերվում է թմրամիջոցների հետ կապված անօրինական գործողություններին ոստիկանության արձագանքի արդյունավետության հարցին՝ հարցվողների բավարարվածության մակարդակն ամենացածրն է:
Ինչ վերաբերվում է կին ոստիկաններ ունենալուն, հարցվողների 48 տոկոսը համաձայնել է այն մտքի հետ, որ անհրաժեշտ է ավելի մեծ թվով կին ոստիկաններ ունենալ։
ԵԱՀԿ հակամարտությունների կանխարգելման կենտրոնի տնօրեն, ԵԱՀԿ Քարտուղարության ղեկավարի տեղակալ Քեթրին Ֆերոնի խոսքով՝ ԵԱՀԿ-ի համար այս հարցումները չափազանց կարևոր են։
Հարցումներն անցկացվել են Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության պատվերով՝ «ԱրԻնսայթս» անկախ հետազոտական կազմակերպության կողմից։ Հարցումներին մասնակցել է 1812 հարցվող՝ Երևանից և մարզերից բջջային հեռախոսահամարներին զանգեր կատարելու միջոցով։
Կարդացեք նաև
Հայաստան16 սեպտեմբերի 2026
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Հայաստանի Մայր օրենքին
ՍԴ որոշումից հետո արդեն համաձայնագիրը սահմանված կարգով կուղարկվի Ազգային ժողով՝ վերջնական վավերացման:
Հայաստան16 սեպտեմբերի 2026
Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցուց գnղացել են գանձանակը
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։
Հայաստան15 սեպտեմբերի 2026
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
2026 թ․ հունվար - օգոստոսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (40%), Վրաստանից (14%) և Իրանից (8%)։