Ես ուզում եմ շնորհավորել Հայաստանի Հանրապետության ժողովրդին 2026 թվականի հունիսի 7-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքներով հաղթելու համար. Փաշինյան
Փաշինյանն այդ մասին խոսել է ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերում 2025 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ ունեցած ելույթում։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել Հայաստանի Հանրապետության ժողովրդին 2026 թվականի հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով տարած հաղթանակի առթիվ։
Փաշինյանն այդ մասին խոսել է ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերում 2025 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ ունեցած ելույթում։
«Նախ ես ուզում եմ շնորհավորել Հայաստանի Հանրապետության ժողովրդին 2026 թվականի հունիսի 7-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքներով հաղթելու համար։ Հայաստանի ժողովուրդը իր քվեարկությամբ տեր կանգնեց պետությանը, տեր կանգնեց անկախությանը, տեր կանգնեց ապագային, տեր կանգնեց խաղաղությանը, տեր կանգնեց Հայաստանի Հանրապետությանը։ Եվ պիտի արձանագրեմ, որ պատերազմի եռագլուխ կուսակցությունը (խմբ. նկատի ունի «Ուժեղ Հայաստան» դաշինքին, «Հայաստան» դաշինքին և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, որոնք ընտրությունների նախնական արդյունքներով նույնպես հաղթահարել են խորհրդարանի անցողիկ շեմը) ջախջախված է։ Սա կարևոր, բայց ոչ վերջնական արդյունք է, որովհետև կարծում եմ, որ ժողովուրդն իր կամքը հստակ արտահայտեց առ այն, որ պատերազմի եռագլուխ կուսակցությունը և նրան ուղեկցող քրեաօլիգարխիկ համակարգը պետք է արմատախիլ արվի Հայաստանի Հանրապետությունից, և, իհարկե, սա լինելու է քաղաքական մեծամասնության և կառավարության կարևորագույն օրակարգերից մեկը, որը մենք պետք է իրականացնենք՝ առանց հետաձգումների և շատ վճռական և հատու քայլերով»,- ասել էՆիկոլ Փաշինյանը:
Կարդացեք նաև
Հայաստան23 հոկտեմբերի 2026
COP17-ի շրջանակում մեկնարկել է Սևանա լճի էկոհամակարգի պահպանությանն ուղղված ծրագիրը
Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության համագործակցությամբ։
Հայաստան12 հոկտեմբերի 2026
ԱԱԾ-ն կանխել է Հայաստան առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների տեղափոխման դեպք
Իրականացված վարութային գործողությունների արդյունքում վերջիններիս ավտոմեքենայում հայտնաբերվել և առգրավվել է 69.3 կիլոգրամ ընդհանուր քաշով «մարիխուաննա» տեսակի թմրամիջոց»։
Հայաստան12 հոկտեմբերի 2026
10 ամսում Սևանա լճի ափամերձ գոտում ապամոնտաժվել է 222 շենք-շինություն
Ապամոնտաժման արդյունքում համայնքի տիրապետմանն են վերադարձվել շուրջ 500.000.000 դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով հողատարածքներ: