Երկարատև դադարից հետո կվերականգնվեն Վրաստանի և Ադրբեջանի միջև երկաթուղային ուղևորափոխադրումները
Ադրբեջանը վերջին 6 տարում փակ էր պահում իր ցամաքային սահմանները:

Բաքվում լրագրողների հետ հանդիպմանը Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, թե երկարատև դադարից հետո կվերականգնվի երկրների միջև երկաթուղային ուղևորափոխադրումները։ Այս մասին հայտնում է Վրաստանի Հանրային հեռուստաընկերությունը:
«Երկարատև դադարից հետո՝ մայիսի 26-ին, Ադրբեջանից Վրաստան կժամանի առաջին ուղևորատար գնացքը։ Սա շատ կարևոր է երկրների միջև հարաբերությունների զարգացման և զբոսաշրջային հոսքի ընդլայնման առումով»,- հայտարարել է Կոբախիձեն՝ շնորհակալություն հայտնելով ադրբեջանական կողմին այդ որոշման համար։
Նշենք, որ Կովիդի սահմանափակումներով պայմանավորված Ադրբեջանը վերջին 6 տարում փակ էր պահում իր ցամաքային սահմանները
Կարդացեք նաև
Տարածաշրջան8 նոյեմբերի 2026
Իսրայելի դեսպանատունը գովեստի խոսքեր է հղել Ադրբեջանին՝ «քաջության ու վճռականության» համար
Ադրբեջանում Իսրայելի դեսպանատունը X-ի իր պաշտոնական էջում շնորհավորական ուղերձ է հրապարակել՝ նոյեմբերի 8-ի կապակցությամբ՝ ընդգծելով «Ադրբեջանի ժողովրդի քաջությունն ու ազգային միասնությունը»։
Տարածաշրջան8 նոյեմբերի 2026
Ադրբեջանի պաշտպանության նախարար վարակվել է կորոնավիրուսով
Ալիևը Էրդողանին հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի՝ կորոնավիրուսով վարակվելու մասին։
Տարածաշրջան8 նոյեմբերի 2026
Ալիևը՝ Էրդողանի հետ հանդիպմանը․ «Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են»
Ալիևը կրկին ընդգծել է Թուրքիայի և Ադրբեջանի ռազմավարական միասնությունն ու եղբայրական կապերի անխախտելիությունը։