Երևանում հանդիսավորությամբ նշվել է Շինարարի օրվան և Հայաստանի շինարարների միության 30-ամյակին նվիրված միջոցառումը
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը տեղեկացրել է , որ մեկնարկել է նոր 300 դպրոցների ծրագիրը։ Ընթացքի մեջ են առնվազն 76 դպրոցների կառուցման աշխատանքները, որոնց ավարտը նախատեսվում է 2027-28 թվականներին։

Երևանում հանդիսավորությամբ նշվել է Շինարարի օրվան և Հայաստանի շինարարների միության 30-ամյակին նվիրված միջոցառումը, որը կյանքի է կոչվել Քաղաքաշինության կոմիտեի և Հայաստանի շինարարների միության համատեղ ջանքերով։
Միջոցառմանը ներկա է եղել փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։ Նա նշել է , որ վերջին տարիներին շինկազմակերպությունների և կառավարության միջև համագործակցությու միջև գրանցվել են էական փոփոխություններ։ Փոխվարչապետը տեղեկացրել է, որ 2021-26 թվականների ծրագիրն ամփոփելիս արձանագրել են, , որ կազմակերպությունների հետ այս տարվա բոլոր պայմանավորվածություններն ամենախոշոր ծրագրերից մեկով («300 դպրոց, 500 մանկապարտեզ») հաջողությամբ իրականացվել է պլանին համապատասխան։
Տիգրան Խաչատրյանը տեղեկացրել է նաև, որ մեկնարկել է նոր 300 դպրոցների ծրագիրը։ Ընթացքի մեջ են առնվազն 76 դպրոցների կառուցման աշխատանքները, որոնց ավարտը նախատեսվում է 2027-28 թվականներին։
Միջոցառմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Նախարարը իր ելույթում նշել է, որ շինարարության և դրա որակի անմիջական ազդեցությունը քաղաքացիների կյանքի որակի վրա ակնհայտ է։
«Շինարարների բարեխիղճ աշխատանքը ցույց է տալիս, որ իրականում ենթակառուցվածքների ձևավորումը ռազմավարական է ու առանցքային։ Այս մեծածավալ շինաշխատանքներում մենք ձևավորում ենք նոր փորձառություն»,- ասել է ԿԳՄՍ նախարար Անդրեասյանը։
Կարդացեք նաև
Հայաստան16 սեպտեմբերի 2026
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Հայաստանի Մայր օրենքին
ՍԴ որոշումից հետո արդեն համաձայնագիրը սահմանված կարգով կուղարկվի Ազգային ժողով՝ վերջնական վավերացման:
Հայաստան16 սեպտեմբերի 2026
Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցուց գnղացել են գանձանակը
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։
Հայաստան15 սեպտեմբերի 2026
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
2026 թ․ հունվար - օգոստոսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (40%), Վրաստանից (14%) և Իրանից (8%)։