Երևանում բացվել է Իսպանիայի պատվավոր հյուպատոսություն
Նպատակը՝ Իսպանիայի ճանաչելիությունը մեր երկրում բարձրացնելն է:

Երևանում հանդիսավոր պայմաններում բացվել է Իսպանիայի Թագավորության Պատվավոր հյուպատոսություն: Այս մասին տեղեկանում ենք « Արմենպրես»-ից:
Պատվավոր հյուպատոս Աշոտ Փարսյանը համատեղության կարգով նաև Գվատեմալայի Պատվո հյուպատոսն է Հայաստանում։Այս քայլը կնպաստի երկու երկրների միջև տնտեսական ու մշակութային կապերի ամրապնդմանը։
Իր խոսքում Աշոտ Փարսյանը նշել է.«Ձգտելու ենք բարձրացնել Իսպանիայի ճանաչելիությունը մեր երկրում՝ հանդիսանալով ինտենսիվ գործող կամուրջ երկու երկրների միջև։ Պատվո հյուպատոսությունն ունի իր նախապատմությունը։ Ես հանդիսանում եմ Հայաստանում իսպանական կենտրոնի հիմնադիր նախագահը։ Այս կառույցն ավելի քան 20 տարի ակտիվ աշխատանքներ է իրականացնում Հայաստանում՝ խորացնելով կապերն իսպանախոս աշխարհի հետ։ Մենք շարունակելու ենք նույն առաքելությունը։ Այս շենքում արդեն իսկ գործում են Cenro Hispano կենտրոնն ու գողտրիկ իսպանական ռեստորանը ավանդական ուտեստներով, հիմա դրանց միացավ նաև Պատվո հյուպատոսությունը։ Այստեղ կան նաև թանգարանային նմուշներ, որոնք այցելուներին որոշակի պատկերացում են տալիս իսպանական մշակույթի մասին։ Մեզ մոտ հաճախակի կազմակերպվում են նաև հետաքրքիր միջոցառումներ»:
Կարդացեք նաև
Հայաստան16 սեպտեմբերի 2026
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Հայաստանի Մայր օրենքին
ՍԴ որոշումից հետո արդեն համաձայնագիրը սահմանված կարգով կուղարկվի Ազգային ժողով՝ վերջնական վավերացման:
Հայաստան16 սեպտեմբերի 2026
Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցուց գnղացել են գանձանակը
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։
Հայաստան15 սեպտեմբերի 2026
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
2026 թ․ հունվար - օգոստոսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (40%), Վրաստանից (14%) և Իրանից (8%)։