Երևանում ավարտվել է Եվրոպական դատախազների բարձրաստիճան համաժողովը. 2027-ին կքննարկվի տուժողների իրավունքների պաշտպանությունը
«Նոր բան սովորելը սեփական կամքի նկատմամբ բռնության մասին չէ: Կարգապահությունն ազատ ժամանակը գրագետ և հաճելի նորություններով լցնելու հնարավորության մասին է»,- նշել է Աննա Վարդապետյանը:

Երևանում ամփոփվել են Եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի շրջանակում հուլիսի 1-ին մեկնարկած բարձրաստիճան միջազգային երկօրյա համաժողովի արդյունքները: ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնում են, որ միջոցառմանը մասնակցել են բարձրաստիճան պատվիրակներ և փորձագետներ Եվրոպայի խորհրդից, Եվրոպական միությունից և շուրջ մեկ տասնյակից ավելի եվրոպական երկրներից:
Ամփոփելով արդյունքները՝ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ընդգծել է, որ դատախազական համակարգի գործառույթը՝ որպես իրավունքի պաշտպաններ, գնալով պետք է ամրապնդվի: Այս համատեքստում նա կարևորել է շարունակական կրթությունն ու կարգապահ վարքագիծը:
«Նոր բան սովորելը սեփական կամքի նկատմամբ բռնության մասին չէ: Կարգապահությունն ազատ ժամանակը գրագետ և հաճելի նորություններով լցնելու հնարավորության մասին է»,- նշել է Աննա Վարդապետյանը:
Գլխավոր դատախազն առաջարկել է եվրոպական գործընկերներին մտածել 2027 թվականին նախատեսվող հաջորդ համաժողովի օրակարգի մասին՝ որպես հիմնաքար ընդունելով տուժողների իրավունքների պաշտպանության հիմնահարցը: Նա նաև շնորհակալություն է հայտնել ԵԽ-ին և ԵՄ-ին՝ վստահելի գործընկերության համար, ինչն իր հերթին բարձր է գնահատել Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն:
Երկօրյա քննարկումների ընթացքում միջազգային և տեղական փորձագետներն անդրադարձել են իրավական համակարգի արդիական մարտահրավերներին.
-
Քննարկվել են ԱԻ կիրառմամբ կատարվող խարդախությունների նոր դրսևորումները, կրիպտոակտիվների օգտագործմամբ հանցավոր սխեմաները, փողերի լվացման և կոռուպցիայի բացահայտման մեխանիզմները:
-
Մասնակիցներն անդրադարձել են ապօրինի ծագում ունեցող ակտիվների հայտնաբերման, սառեցման և կառավարման մոդելներին, ինչպես նաև այս հարցում ՄԻԷԴ դիրքորոշումներին:
-
Դիտարկվել է հանցագործությունից տուժած անձանց շահերի ապահովման միջազգային լավագույն փորձը:
Համաժողովի թեմատիկ քննարկումները վարել են ԵԽ տնտեսական հանցագործությունների և համագործակցության վարչության ղեկավար Եվգենի Եվգենիևը, ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Նարինե Գասպարյանը և ԵԽ պաշտոնյա Լիլիթ Դանեղյանը:
Զեկույցներով հանդես են եկել բարձրաստիճան իրավաբաններ և դատախազներ Իտալիայից, Մալթայից, Լեհաստանից, Պորտուգալիայից, Ֆրանսիայից, Ռումինիայից, Լատվիայից և Ավստրիայից, ինչպես նաև ՄԱԿ-ի փորձագետներ և ՀՀ դատաիրավական համակարգի ներկայացուցիչներ (այդ թվում՝ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Էդգար Արսենյանը, Վճռաբեկ դատարանի դատավոր Գևորգ Գյոզալյանը և ավագ դատախազ Ծովակ Մնացականյանը):
Միջոցառման ավարտին Եվրոպայի դատախազների խորհրդատվական խորհրդի (CCPE) քարտուղարության ղեկավար Արտաշես Մելիքյանը ներկայացրել է կառույցի 2026 թվականի № 21 եզրակացության նախագծի հիմնական դրույթները:
Կարդացեք նաև
Հայաստան16 սեպտեմբերի 2026
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Հայաստանի Մայր օրենքին
ՍԴ որոշումից հետո արդեն համաձայնագիրը սահմանված կարգով կուղարկվի Ազգային ժողով՝ վերջնական վավերացման:
Հայաստան16 սեպտեմբերի 2026
Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցուց գnղացել են գանձանակը
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։
Հայաստան15 սեպտեմբերի 2026
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
2026 թ․ հունվար - օգոստոսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (40%), Վրաստանից (14%) և Իրանից (8%)։