Հայաստան
5 սեպտեմբերի 2026 • 06:10
Երևանի մի շարք վարչական շրջաններում արձանագրվել է օդում փոշու և ազոտի երկօքսիդի թույլատրելի նորմայի գերազանցում
Միևնույն ժամանակ, ազոտի երկօքսիդի պարունակությունը թույլատրելի նորման գերազանցել է Կենտրոնում՝ օգոստոսի 26-ին, իսկ Նոր Նորքում՝ օգոստոսի 26-ին և սեպտեմբերի 1-ին։

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է օգոստոսի 26-ից սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում մթնոլորտային օդի որակի դիտարկման արդյունքները։
Ըստ հրապարակված տվյալների՝ փոշու պարունակությունը սահմանային թույլատրելի կոնցենտրացիան գերազանցել է Կենտրոն վարչական շրջանում գրեթե ամբողջ շաբաթ, Արաբկիրում՝ օգոստոսի 26-ից 28-ը, իսկ Նոր Նորքում՝ սեպտեմբերի 1-ին։ Շենգավիթ վարչական շրջանում փոշու գերազանցում չի արձանագրվել։
Միևնույն ժամանակ, ազոտի երկօքսիդի պարունակությունը թույլատրելի նորման գերազանցել է Կենտրոնում՝ օգոստոսի 26-ին, իսկ Նոր Նորքում՝ օգոստոսի 26-ին և սեպտեմբերի 1-ին։ Արաբկիր և Շենգավիթ համայնքներում ազոտի երկօքսիդի ցուցանիշները եղել են նորմայի սահմաններում, իսկ ծծմբի երկօքսիդի պարունակությունը մայրաքաղաքի որևէ հատվածում չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։
Կարդացեք նաև
Հայաստան16 սեպտեմբերի 2026
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Հայաստանի Մայր օրենքին
ՍԴ որոշումից հետո արդեն համաձայնագիրը սահմանված կարգով կուղարկվի Ազգային ժողով՝ վերջնական վավերացման:
Հայաստան16 սեպտեմբերի 2026
Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցուց գnղացել են գանձանակը
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։
Հայաստան15 սեպտեմբերի 2026
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
2026 թ․ հունվար - օգոստոսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (40%), Վրաստանից (14%) և Իրանից (8%)։