Երևանի համար հաստատվել է 650 մլն դոլարի ներդրումային փաթեթ. Տիգրան Ավինյան
«Շնորհակալություն Կառավարությանը՝ այս կարևորագույն ներդրումային փաթեթով Երևանին ցուցաբերվող նշանակալի աջակցության համար»,- նշել է Տիգրան Ավինյանը։

ՀՀ վարչապետի գլխավորությամբ կայացած նիստի ընթացքում հաստատվել են մայրաքաղաքի համար ռազմավարական նշանակություն ունեցող երեք խոշոր ծրագրեր։ Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Նրա փոխանցմամբ՝ Երևանի համար հաստատված ներդրումային փաթեթի ընդհանուր արժեքը կազմում է 650 մլն ԱՄՆ դոլար։
-
Ծրագիրն անցնում է գործնական փուլ։ Քաղաքապետի խոսքով՝ դիմելու են միջազգային գործընկերներին, ստանալու են առաջարկները և ընտրելու են այն գործընկերոջը, որի հետ հնարավոր կլինի ամենաարագը մեկնարկել ծրագրի իրականացման մրցութային գործընթացը։
-
Նախատեսվում է շարժակազմի ավելացում, ինչպես նաև ռելսերի, վագոնների և համակարգի հիմնական ենթակառուցվածքների փոխարինում ու թարմացում։
-
Այս ծրագրով նախատեսվում է ավարտին հասցնել վերգետնյա հասարակական տրանսպորտում մեկնարկած լայնածավալ բարեփոխումները։
«Շնորհակալություն Կառավարությանը՝ այս կարևորագույն ներդրումային փաթեթով Երևանին ցուցաբերվող նշանակալի աջակցության համար»,- նշել է Տիգրան Ավինյանը։
Կարդացեք նաև
Հայաստան23 հոկտեմբերի 2026
COP17-ի շրջանակում մեկնարկել է Սևանա լճի էկոհամակարգի պահպանությանն ուղղված ծրագիրը
Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության համագործակցությամբ։
Հայաստան12 հոկտեմբերի 2026
ԱԱԾ-ն կանխել է Հայաստան առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների տեղափոխման դեպք
Իրականացված վարութային գործողությունների արդյունքում վերջիններիս ավտոմեքենայում հայտնաբերվել և առգրավվել է 69.3 կիլոգրամ ընդհանուր քաշով «մարիխուաննա» տեսակի թմրամիջոց»։
Հայաստան12 հոկտեմբերի 2026
10 ամսում Սևանա լճի ափամերձ գոտում ապամոնտաժվել է 222 շենք-շինություն
Ապամոնտաժման արդյունքում համայնքի տիրապետմանն են վերադարձվել շուրջ 500.000.000 դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով հողատարածքներ: