Երևանի բեռնաթափման կարևորագույն ծրագրերից է Թբիլիսյան խճուղի-Եղվարդի խճուղի հատվածի միացումը
Այս մասին ասել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Երևանի քաղաքապետարանի հունիսի 29-ի գործակարգավարական նիստում Երևանի քաղաքապետ Տրգրան Ավինյանը տեսակետ է հայտնել, որ Թբիլիսյան խճուղի-Եղվարդի խճուղի հատվածի միացումը երկու կամուրջների և Կորեայի ձորի վրայով անցնող ճանապարհի միջոցով Երևանի տրանսպորտային համակարգի բեռնաթափման ամենակարևոր և խոշորագույն ծրագրերից է։
Ավինյանըի գնահատմամբ՝ տվյալ ճանապարհային նախագիծը քաղաքի համար առաջնահերթ նշանակություն ունի։ Նա ասել է, որ այդ ճանապարհը և կամուրջները, վստահաբար, քաղաքի համար ամենաառաջնահերթ ծրագրերից են։ Այդ լուծմամբ մենք M4 մայրուղին միացնում է Հյուսիս-հարավ շրջանցիկ ճանապարհին, և փաստացի Թբիլիսյան խճուղուց ապահովում է ուղիղ կապ այդ ճանապարհի հետ։
«Այս և հաջորդ տարիներին այդ ուղղությամբ աշխատանքների ծավալը շատ մեծ է լինելու»,- ասել է Տիգրան Ավինյանը։
Կարդացեք նաև
Հայաստան16 սեպտեմբերի 2026
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Հայաստանի Մայր օրենքին
ՍԴ որոշումից հետո արդեն համաձայնագիրը սահմանված կարգով կուղարկվի Ազգային ժողով՝ վերջնական վավերացման:
Հայաստան16 սեպտեմբերի 2026
Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցուց գnղացել են գանձանակը
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։
Հայաստան15 սեպտեմբերի 2026
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
2026 թ․ հունվար - օգոստոսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (40%), Վրաստանից (14%) և Իրանից (8%)։