Հայաստան
17 հուլիսի 2026 • 06:52
Երեկոյան ժամերին քամին կուժգնանա. եղանակի տեսություն
Երևան քաղաքի առանձին հատվածներում այսօր և վաղը երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 13-16մ/վ արագությամբ։

Հայաստանի առանձին շրջաններում հուլիսի 17-19-ին գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտոինգի կենտրոնը։
Հաղորդագրության համաձայն` քամին կլինի հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-20մ/վ արագությամբ։
Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում hուլիսի 16- 21-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում (15-18մ/վ)։
Երևան քաղաքի առանձին հատվածներում այսօր և վաղը երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 13-16մ/վ արագությամբ։
Կարդացեք նաև
29 հուլիսի 2026
Փրկարարները Սևանա լճում օգնության են հասել հեծանվանավակով ափից հեռացած երկու քաղաքացու
Քաղաքացիներին անվտանգ մոտեցրել են ափ։
Հայաստան29 հուլիսի 2026
ՀՀ–ում 2 մարդ թրաֆիքինգի է ենթարկել անչափահասին և նրա հորը. ՔԿ
Նրանցից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը, մյուսի նկատմամբ՝ բացակայելու արգելքը:
Հայաստան29 հուլիսի 2026
Հայաստանում դեռևս +40 աստիճան տաքություն չի կանխատեսվում. Սուրենյան
Առաջիկա 5 օրն ամենատաք գոտին կշարունակի մնալ Արարատյան դաշտը