Երեկ քննարկել ենք Սահմանադրության տեքստը հրապարակելու հետ կապված հարցը. Սրբուհի Գալյան
« Մենք ասել ենք, որ մեր օրակարգում հեղափոխությունից հետո եղել է Սահմանադրությունը փոփոխելը, դա եղել է քաղաքական հանձնառություն, ինչը մենք ստանձնել ենք և պատրաստ ենք ի կատար ածել»:

Ադարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ պատասխանելով լրագրողների հարցերին, անդրադարձել է Սահմանադրության հետ կապված հարցին և ասել.« Քննարկում էինք, թե երբ կյանքի կոչենք մեր հանձնառությունը, որը ստանձնել ենք նախընտրակասն գործընթացի շրջանակում, և երբ հրապարակենք Սահմանադրության տեքստը: Երեկ քննարկել ենք Սահմանադրության տեքստը հրապարակելու հետ կապված հարցը:
Սպասում ենք մեր որոշ գործընկերների կողմից ուղարկվելիք կարծիքներին: Մեզ 1 կամ 2 շաբաթ պետք կգա, որպեսզի այդ կարծիքները հավաքենք, ամբողջացնենք, ևս 1 կամ 2 քննարկում կունենանք և կորոշենք՝ պատրաստ ենք հրապարակել, թե ոչ»:
Անդրադառնալով այն հարցին, թե 61 մանդատ ունենալու դեպքում իշխանությունը չի կարողանալու սահմանադրական փոփոխություններ իրականացնել, Սրբուհի Գալյանն ասել է.
«Եթե հարցը այն է՝ իրավիճա՞կ է փոխվել այդ առումով, ես ձեզ կասեմ, որ իրավիճակ չի փոխվել: Այսօր էլ իշխանությունը չունի սահմանադրական մեծամասնություն: Մենք ասել ենք, որ մեր օրակարգում հեղափոխությունից հետո եղել է Սահմանադրությունը փոփոխելը, դա եղել է քաղաքական հանձնառություն, ինչը մենք ստանձնել ենք և պատրաստ ենք ի կատար ածել: Նոր Սահմանադրության տեքստը հրապարակելը և հանրության հետ քննարկելը մեր հանձնառության մի մասն են, թե ինչ կլինի դրանից հետո՝ ժամանակը ցույց կտա»:
Կարդացեք նաև
29 հուլիսի 2026
Փրկարարները Սևանա լճում օգնության են հասել հեծանվանավակով ափից հեռացած երկու քաղաքացու
Քաղաքացիներին անվտանգ մոտեցրել են ափ։
Հայաստան29 հուլիսի 2026
ՀՀ–ում 2 մարդ թրաֆիքինգի է ենթարկել անչափահասին և նրա հորը. ՔԿ
Նրանցից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը, մյուսի նկատմամբ՝ բացակայելու արգելքը:
Հայաստան29 հուլիսի 2026
Հայաստանում դեռևս +40 աստիճան տաքություն չի կանխատեսվում. Սուրենյան
Առաջիկա 5 օրն ամենատաք գոտին կշարունակի մնալ Արարատյան դաշտը