Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Փեզեշքիանի հետ
Էրդողանը կրկին ցավակցել է Իրանի ժողովրդին ունեցած կորուստների կապակցությամբ, ապա նաև ընդգծել է, որ Թուրքիայի նպատակը տարածաշրջանում ողջախոհության և երկխոսության նոր միջավայրի ձևավորումն է։

Տեղի է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեպ թայիպ Էրդողանի և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիան հեռախոսազրույցը, հայտնում են Թուրքիայի նախագահի մամլո ծառայությունից:
Նշվում է, որ նախագահները քննարկել են հաստատված հրադադարը և տարածաշրջանում անվտանգային իրավիճակը։ Էրդողանը զրույցի ընթացքում նշել է, որ հրադադարին հասնելու գործընթացում Թուրքիան շահագրգիռ երկրների հետ միասին ինտենսիվ ջանքեր է գործադրել։
Նա ընդգծել է, որ առաջիկա օրերին սկսվելիք բանակցություններից պետք է առավելագույնս օգտվել կայուն խաղաղության և կայունության հասնելու համար, և որ կարևոր է հնարավորություն չտալ նրանց, ովքեր ցանկանում են խափանել գործընթացը։ Նա շեշտել է, որ Թուրքիան այս նոր փուլում ևս պատրաստ է բարեկամական երկրների հետ միասին ամեն տեսակի աջակցություն ցուցաբերել։
Էրդողանը կրկին ցավակցել է Իրանի ժողովրդին ունեցած կորուստների կապակցությամբ, ապա նաև ընդգծել է, որ Թուրքիայի նպատակը տարածաշրջանում ողջախոհության և երկխոսության նոր միջավայրի ձևավորումն է։
Կարդացեք նաև
Տարածաշրջան16 սեպտեմբերի 2026
Ալիևի՝ Հայաստանի հասցեին վերջին հայտարարությունները չեն աջակցում խաղաղության օրակարգին. ԱԺ պատգամավոր Հասմիկ Հակոբյան
Հակոբյանի խոսքով՝ իշխանությունը երբեք չի պնդել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելը հեշտ գործընթաց է լինելու։
Տարածաշրջան14 սեպտեմբերի 2026
Թուրքիայից Հայաստան արտահանումը հունվարից օգոստոս ամիսներին կազմել է 1,336,000 դոլար
Թուրքիան առաջին անգամ է պաշտոնական տվյալներ հրապարակում Հայաստան կատարված արտահանումների վերաբերյալ
Տարածաշրջան14 սեպտեմբերի 2026
Ադրբեջանական «պատմության» ֆիասկոն․ հայերեն արձանագրությունը փլուզեց Գանձասարը «աղվանական» ներկայացնելու փորձը
Գանձասարում հայերեն արձանագրությունը՝ պատմական աղավաղման անհարմար վկայություն։