Ընտրակաշառք տալու նոր դեպքեր են բացահայտվել
Ձերբակալվել են մի շարք անձինք

ՀՀ Հակակոռուպցիեն կոմիտեն հայտնում է, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողների կողմից իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական և վարութային գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության օգտին առավելագույն քվեներ ապահովելու նպատակով, հիշյալ կուսակցության համակիրները, նախնական համաձայնությամբ, Արարատի մարզի Մասիս համայնքի մի խումբ ընտրողների խոստացել են տալ ընտրակաշառք:
Դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ։
Կարդացեք նաև
Հայաստան23 հոկտեմբերի 2026
COP17-ի շրջանակում մեկնարկել է Սևանա լճի էկոհամակարգի պահպանությանն ուղղված ծրագիրը
Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության համագործակցությամբ։
Հայաստան12 հոկտեմբերի 2026
ԱԱԾ-ն կանխել է Հայաստան առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների տեղափոխման դեպք
Իրականացված վարութային գործողությունների արդյունքում վերջիններիս ավտոմեքենայում հայտնաբերվել և առգրավվել է 69.3 կիլոգրամ ընդհանուր քաշով «մարիխուաննա» տեսակի թմրամիջոց»։
Հայաստան12 հոկտեմբերի 2026
10 ամսում Սևանա լճի ափամերձ գոտում ապամոնտաժվել է 222 շենք-շինություն
Ապամոնտաժման արդյունքում համայնքի տիրապետմանն են վերադարձվել շուրջ 500.000.000 դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով հողատարածքներ: