Ընտրակաշառքի գործով խուզարկություններ են արվում Գյումրիում. Հակակոռուպցիոնի պարզաբանումը
Այս պահին Կոմիտեն այլ մանրամասներ չի հաղորդում։

Շուրջ երկու ժամ անց՝ Հակակոռուպցիոն կոմիտեից արձագանքել են Armpulse-ին։
Կառույցի խոսնակ Մարինա Օհանջանյանը մեզ հայտնեց, որ «Հայաստան» դաշինքի համակիրների կողմից ընտրակաշառք տալու, ստանալու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում խուզարկություններ են իրականացվում։
Այս պահին Կոմիտեն այլ մանրամասներ չի հաղորդում։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ, ըստ մամուլում շրջանառվող լուրերի, «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Կարեն Սիմոնյանի տանը խուզարկություն է իրականացվում։ Քննչական կոմիտեից մեզ հորդորել էին հարցի վերաբերյալ կապ հաստատել Հակակոռուպցիոն կոմիտեի հետ։
Կարդացեք նաև
Հայաստան16 սեպտեմբերի 2026
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Հայաստանի Մայր օրենքին
ՍԴ որոշումից հետո արդեն համաձայնագիրը սահմանված կարգով կուղարկվի Ազգային ժողով՝ վերջնական վավերացման:
Հայաստան16 սեպտեմբերի 2026
Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցուց գnղացել են գանձանակը
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։
Հայաստան15 սեպտեմբերի 2026
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
2026 թ․ հունվար - օգոստոսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (40%), Վրաստանից (14%) և Իրանից (8%)։