Ընտրակաշառքի և ճնշումների փորձ ՌԴ-ից. Հակակոռուպցիոն կոմիտեն մանրամասներ է հայտնում
Գործի վերաբերյալ այլ մանրամասներ և փաստագրական տվյալներ ներկայացված են կոմիտեի հրապարակած տեսանյութում։

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն, ընտրական հանցագործությունների վերաբերյալ քննվող քրեական վարույթի շրջանակում, ուշագրավ բացահայտում է արել արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիների ուղղորդված քվեարկության փորձի վերաբերյալ։
Ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Ռուսաստանի Դաշնությունում բիզնես գործունեություն իրականացնող որոշ անձինք, օգտագործելով արտագնա աշխատանքի մեկնած ՀՀ քաղաքացիների նյութական կախվածությունը, «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակրի և այլ անձանց հետ նախապատրաստել են վերջիններիս տեղափոխումը Հայաստան։ Նպատակն է եղել ստիպել նրանց մասնակցել Ազգային ժողովի ընտրություններին և քվեարկել հենց նշված կուսակցության օգտին։
Հակակոռուպցիոն կոմիտեն հանդես է եկել հայտարարությամբ՝ կոչ անելով զերծ մնալ անօրինական գործընթացներից.
-
Խստորեն պահպանել ընտրական օրենսդրությունը՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում բնակվող հայրենակիցներին։
-
Բացառել ընտրողների ազատ կամքի վրա ցանկացած տեսակի անօրինական ազդեցություն։
-
Ձեռնպահ մնալ ընտրական գործընթացի բնականոն ընթացքը խաթարող ցանկացած գործողությունից։
Իրավապահ կառույցն ընդգծում է, որ իրականացնելու է ստացված տեղեկությունների համակողմանի և օբյեկտիվ ստուգում։
«Կոմիտեն ձեռնարկելու է օրենքով նախատեսված բոլոր միջոցները՝ հանցավոր արարքների լիարժեք բացահայտումն ապահովելու համար՝ անկախ դրանց կատարման վայրից և ներգրավված անձանց շրջանակից»,- նշված է հաղորդագրության մեջ։
Գործի վերաբերյալ այլ մանրամասներ և փաստագրական տվյալներ ներկայացված են կոմիտեի հրապարակած տեսանյութում։
Կարդացեք նաև
Հայաստան16 սեպտեմբերի 2026
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Հայաստանի Մայր օրենքին
ՍԴ որոշումից հետո արդեն համաձայնագիրը սահմանված կարգով կուղարկվի Ազգային ժողով՝ վերջնական վավերացման:
Հայաստան16 սեպտեմբերի 2026
Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցուց գnղացել են գանձանակը
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։
Հայաստան15 սեպտեմբերի 2026
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
2026 թ․ հունվար - օգոստոսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (40%), Վրաստանից (14%) և Իրանից (8%)։