Ընտրակաշառքի բացահայտված դեպքեր. ձերբակալվել են մի շարք անձինք
Ըստ իրավապահների՝ կաշառքը և որպես ընտրակաշառք այլ ծառայությունների մատուցումը կատարվել են Ազգային ժողովի ընտրություններին հիշյալ կուսակցության օգտին քվեարկելու պայմանով։

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից իրականացված ծավալուն միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցչի կողմից ընտրակաշառք տալու բազմաթիվ դեպքերի վերաբերյալ։
Ըստ իրավապահների՝ կաշառքը և որպես ընտրակաշառք այլ ծառայությունների մատուցումը կատարվել են Ազգային ժողովի ընտրություններին հիշյալ կուսակցության օգտին քվեարկելու պայմանով։
Դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում արդեն իսկ իրականացվել են հետևյալ գործողությունները.
-
Օրենքով սահմանված կարգով ձերբակալվել են մի շարք անձինք։
-
Կատարվել են լայնածավալ խուզարկություններ և վարութային այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու համար։
Կարդացեք նաև
Հայաստան23 հոկտեմբերի 2026
COP17-ի շրջանակում մեկնարկել է Սևանա լճի էկոհամակարգի պահպանությանն ուղղված ծրագիրը
Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության համագործակցությամբ։
Հայաստան12 հոկտեմբերի 2026
ԱԱԾ-ն կանխել է Հայաստան առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների տեղափոխման դեպք
Իրականացված վարութային գործողությունների արդյունքում վերջիններիս ավտոմեքենայում հայտնաբերվել և առգրավվել է 69.3 կիլոգրամ ընդհանուր քաշով «մարիխուաննա» տեսակի թմրամիջոց»։
Հայաստան12 հոկտեմբերի 2026
10 ամսում Սևանա լճի ափամերձ գոտում ապամոնտաժվել է 222 շենք-շինություն
Ապամոնտաժման արդյունքում համայնքի տիրապետմանն են վերադարձվել շուրջ 500.000.000 դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով հողատարածքներ: