Ըմբշամարտիկ Գասպար Տերտերյանը հաղթել է Ադրբեջանի մասնակցին
Մեր մարզիկը դուրս է եկել կիսաեզրափակիչ:

Ըմբշամարտիկ Գասպար Տերտերյանը գերլարված գոտեմարտում հաղթել է Ադրբեջանի ներկայացուցչին:Այս մասին տեղեկանում ենք armsport.am կայքից։
Ալբանիայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականի ներկայացուցիչ, 72 կգ քաշային Գասպար Տերտերյանը շարունակում է տպավորիչ մրցելույթները՝ նվաճելով կիսաեզրափակչի ուղեգիր։Մեր մարզիկը լարված պայքարում ուժերն է չափել Ադրբեջանը ներկայացնող Ռուսլան Նուռուլաևի հետ։ Գոտեմարտն ավարտվել է 1-1 հաշվով, սակայն որոշիչ է դարձել վերջին միավորի կանոնը, ինչի շնորհիվ հաղթանակը շնորհվել է հայ մարզիկին:
Կարդացեք նաև
Սպորտ12 սեպտեմբերի 2026
Մեկնարկել է Հայաստան-Լատվիա ֆուտբոլային հանդիպման տոմսերի վաճառքը
Տոմս գնելու համար հարկավոր է անցնել անձնագրային նույնականացում tickets.ffa.am կայքում:
Սպորտ31 օգոստոսի 2026
Մեսսին ավարտում է կարիերան Արգենտինայի հավաքականում
Նա Արգենտինայի հավաքականի հետ դարձել է ԱԱ-2022-ի չեմպիոն, երկու անգամ նվաճել Ամերիկայի գավաթը (2021, 2024), ինչպես նաև հաղթել Ֆինալիսիմայում (2022)։
Սպորտ31 օգոստոսի 2026
Poland Open մրցաշարում հայ ըմբիշները նվաճել են 2 մեդալ
Այս մասին հայտնում են Ըմբշամարտի ֆեդերացիայից: