ԵՄ-ն հիբրիդային արագ արձագանքման թիմ կուղարկի Հայաստան՝ ընտրություններին ընդառաջ սպառնալիքներին հակազդելու համար
Եվրամիությունը հիբրիդային արագ արձագանքման թիմ կուղարկի Հայաստան՝ աջակցելու 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ հնարավոր հիբրիդային սպառնալիքներին հակազդելուն։

Եվրամիությունը հիբրիդային արագ արձագանքման թիմ կուղարկի Հայաստան՝ աջակցելու սպասվող խորհրդարանական ընտրություններին ընդառաջ հնարավոր սպառնալիքներին հակազդելու գործում։ Այս մասին, «Արմենպրես»-ի փոխանցմամբ, հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը՝ մամուլի ասուլիսի ընթացքում։
ԵՄ դիվանագիտական ծառայության պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ Կալասը նշել է, որ թիմը Հայաստան կուղարկվի երկրի դիմումի հիման վրա։
«Հետևելով Հայաստանի խնդրանքին՝ Եվրամիությունը հիբրիդային արագ արձագանքման թիմ կտեղակայի Հայաստանում՝ աջակցելու սպասվող խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ակնկալվող սպառնալիքներին հակազդելուն։ Մեր հարևանությամբ ժողովրդավարության դիմադրողականությանն աջակցելը շարունակում է չափազանց կարևոր մնալ։ Մենք Հայաստանին մենակ չենք թողնի արտաքին միջամտության դեմ։ Ճնշման տակ գտնվող ժողովրդավարությունները կարող են հույս դնել Եվրոպայի վրա»,- նշել է Կալասը։
Ավելի վաղ Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը հայտարարել էր, որ Եվրամիությունը պատրաստ է Հայաստանին տրամադրել 12 միլիոն եվրո՝ ընտրություններին ընդառաջ հնարավոր հիբրիդային սպառնալիքներին հակազդելու նպատակով։
Հայաստանում հերթական խորհրդարանական ընտրությունները նախատեսված են 2026 թվականի հունիսի 7-ին։
Կարդացեք նաև
Հայաստան29 մայիսի 2026
Քննարկվել են Հանրապետության հրապարակի և Օպերային թատրոնի 100-ամյակների միջոցառումների առաջարկները
Ներկաներն արձանագրել են, որ հաշվի առնելով կառույցների պետական ու պատմամշակութային բացառիկ դերը, միջոցառումների մեկտեղումը լիովին հնարավոր է՝ կախված ծրագրերի բովանդակությունից։
Հայաստան29 մայիսի 2026
«Ուժեղ Հայաստան» դաշինքի հետ կապված ձայնագրությունները մտացածին են. Մելոյան
Նախաքննական մարմինը նոր ձայնագրություն է հրապարակել։
Հայաստան29 մայիսի 2026
Հանրապետության տոնի առթիվ ՔԿ նախագահի հրամանով մի շարք ծառայողներ պարգևատրվել են
Այս մասին հայտնում են գերատեսչության մամուլի ծառայությունից։