ԵՄ-ն Հայաստանի ու Ադրբեջանի հետ քննարկում է տարածաշրջանի հաղորդակցային երթուղիների զարգացմանն աջակցելու տարբերակները. Գրոնո
Իհարկե, կա քաղաքական աջակցություն Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարություններին

ԵՄ–ը Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների հետ քննարկում է Հարավային Կովկասի հաղորդակցային երթուղիների զարգացմանը աջակցությունը։ «Արմենպրես»–ի հաղորդմամբ՝ այս մասին Երևանում լրագրողների հետ զրույցում ասել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն։
«Տարածաշրջանում կայուն խաղաղության կառուցման առաջընթացն աներևակայելի տպավորիչ է եղել, և իհարկե, մենք, որպես Եվրոպական միություն, ձգտում ենք լինել ամուր գործընկերներ Հայաստանի Հանրապետության, բայց նաև՝ Ադրբեջանի համար, որպեսզի այդ խաղաղությունը դառնա կայուն իրականություն, որն օգուտ կբերի բոլոր մարդկանց»,–ասել է Գրոնոն։
ԵՄ հատուկ ներկայացուցիչը նաև ընդգծել է, որ Բրյուսելը տարբեր միջոցներով և ձևերով աջակցում է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին․ «Իհարկե, կա քաղաքական աջակցություն Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարություններին, քանի որ նրանք առաջ են տանում խաղաղության գործընթացը, բայց կան նաև ջանքեր՝ աջակցելու առանձին ուղղություններին, որտեղ քննարկումները շարունակվում են, որոնք կարող են օգուտ բերել երկու կողմերի մարդկանց: Այսպիսով, մենք, իհարկե, որպես դրա մաս, դիտարկում ենք, թե ինչպես կարող ենք լավագույնս աջակցել նաև մարդասիրական հարցերին, և այդ առումով՝ ականազերծումը գլխավորն է: Այն կարող է ազդեցություն ունենալ անմիջականորեն տուժած համայնքների վրա։ Կարող է նաև կարևոր ազդեցություն ունենալ, եթե կապի օրակարգի և տարածաշրջանի ավելի լայն ապաշրջափակման մասին, քանի որ կառուցվում են նոր տարանցիկ գծեր»։
Կարդացեք նաև
Տարածաշրջան16 սեպտեմբերի 2026
Ալիևի՝ Հայաստանի հասցեին վերջին հայտարարությունները չեն աջակցում խաղաղության օրակարգին. ԱԺ պատգամավոր Հասմիկ Հակոբյան
Հակոբյանի խոսքով՝ իշխանությունը երբեք չի պնդել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելը հեշտ գործընթաց է լինելու։
Տարածաշրջան14 սեպտեմբերի 2026
Թուրքիայից Հայաստան արտահանումը հունվարից օգոստոս ամիսներին կազմել է 1,336,000 դոլար
Թուրքիան առաջին անգամ է պաշտոնական տվյալներ հրապարակում Հայաստան կատարված արտահանումների վերաբերյալ
Տարածաշրջան14 սեպտեմբերի 2026
Ադրբեջանական «պատմության» ֆիասկոն․ հայերեն արձանագրությունը փլուզեց Գանձասարը «աղվանական» ներկայացնելու փորձը
Գանձասարում հայերեն արձանագրությունը՝ պատմական աղավաղման անհարմար վկայություն։