ԵՄ-ն ձեռնամուխ է եղել Ռուս ուղղափառ եկեղեցուն Հայաստանից դուրս մղելուն․ՌԴ արտաքին հետախուզություն
«Ուզում ենք եվրոպացի պաշտոնյաներին հիշեցնել, որ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների պատմությունն անհամեմատ ավելի հին է, քան Եվրամիության պատմությունը»։

Եվրամիության ղեկավարությունը ագրեսիվ կերպով ձեռնամուխ է եղել Ռուս ուղղափառ եկեղեցուն (ՌՕԿ) Հայաստանից դուրս մղելուն։ Որպես եվրաինտեգրման նախապայման՝ Հայաստանի իշխանությունների առջեւ դրված է Մոսկվայի հետ կրոնական և հոգեւոր դարավոր կապերի ամբողջական խզման պահանջը։ Այսպիսի բովանդակությամբ հայտարարություն է տարածել Ռուսաստանի Դաշնության արտաքին հետախուզության ծառայության մամուլի գրասենյակը։
«ԵՄ-ականները փորձում են զրկել Ռուս ուղղափառ եկեղեցու՝ Երևանի հայոց թեմին եկեղեցական անշարժ գույքից օգտվելու իրավունքից, ինչպես նաև արգելափակել նրա երկխոսությունը տեղի կրոնական կառույցների, առաջին հերթին Հայ Առաքելական եկեղեցու հետ։
Արտաքին հետախուզության ծառայությանը հասանելի տեղեկատվության համաձայն՝ այս պահին, այսպես կոչված, եվրոպացի գործընկերները կոմպրոմատներ են սարքում Ռուս Ուղղափառ Եկեղեցու երևանահայոց թեմի այլ ներկայացուցիչների դեմ՝ Հայաստանի իշխանություններին դրդելու լայնամասշտաբ հետապնդումներ սկսել նրանց դեմ։
Այս առումով ուզում ենք եվրոպացի պաշտոնյաներին հիշեցնել, որ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների պատմությունն անհամեմատ ավելի հին է, քան Եվրամիության պատմությունը։ Մեր եղբայրական ժողովուրդների հոգևոր և կրոնական կապերն ավելի խորն են և ամուր, քան քաղաքական տեխնոլոգիական նախագծերը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Կարդացեք նաև
Տարածաշրջան8 նոյեմբերի 2026
Իսրայելի դեսպանատունը գովեստի խոսքեր է հղել Ադրբեջանին՝ «քաջության ու վճռականության» համար
Ադրբեջանում Իսրայելի դեսպանատունը X-ի իր պաշտոնական էջում շնորհավորական ուղերձ է հրապարակել՝ նոյեմբերի 8-ի կապակցությամբ՝ ընդգծելով «Ադրբեջանի ժողովրդի քաջությունն ու ազգային միասնությունը»։
Տարածաշրջան8 նոյեմբերի 2026
Ադրբեջանի պաշտպանության նախարար վարակվել է կորոնավիրուսով
Ալիևը Էրդողանին հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի՝ կորոնավիրուսով վարակվելու մասին։
Տարածաշրջան8 նոյեմբերի 2026
Ալիևը՝ Էրդողանի հետ հանդիպմանը․ «Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են»
Ալիևը կրկին ընդգծել է Թուրքիայի և Ադրբեջանի ռազմավարական միասնությունն ու եղբայրական կապերի անխախտելիությունը։