ԵՄ-ն բարձր է գնահատում Հայաստանի հետ գործընկերությունը արդարադատության ոլորտում բարեփոխումների առաջխաղացման, օրենքի գերակայության ամրապնդման գործում․ Վասիլիս Մարագոս
Վասիլիս Մարագոսը բարձր է գնահատել Հայաստանի վերջին տարիներին երկրի իրավական և ինստիտուցիոնալ շրջանակը արդիականացնելու, իրավապահ և դատախազական ծառայությունների արդյունավետությունը բարելավելու և իր գործելակերպը եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու համար գործադրվող ջանքերը։

Երևանում անցկացվող «Եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակ» երկօրյա միջոցառման բացման արարողության ժամանակ Հայաստանում Եվրոպական միության դեսպան Վասիլիս Մարագոսն ասել է, որ Եվրոպական միությունը բարձր է գնահատում Հայաստանի հետ գործընկերությունը արդարադատության ոլորտում բարեփոխումների առաջխաղացման, օրենքի գերակայության ամրապնդման գործում։
Վասիլիս Մարագոսը բարձր է գնահատել Հայաստանի վերջին տարիներին երկրի իրավական և ինստիտուցիոնալ շրջանակը արդիականացնելու, իրավապահ և դատախազական ծառայությունների արդյունավետությունը բարելավելու և իր գործելակերպը եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու համար գործադրվող ջանքերը։
Անդրադառնալով անցկացվող համաժողովի նշանակյանն ու կարևորությանը՝ Վասիլիս Մարագոսը նշել է, որ «Լավ կառավարման» գործընկերության միջոցով Եվրոպական միությունը և Եվրոպայի խորհուրդը շարունակում են համատեղ աշխատել՝ աջակցելու օրենքի գերակայությանը, ժողովրդավարական կառավարմանը, ինչպես նաև արդարադատության ինստիտուտներն ամրապնդող բարեփոխումներին: Նրա բնորոշմամբ՝ սա վերաբերում է ամբողջ Արևելյան գործընկերության տարածաշրջանին։
Կարդացեք նաև
Հայաստան16 սեպտեմբերի 2026
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Հայաստանի Մայր օրենքին
ՍԴ որոշումից հետո արդեն համաձայնագիրը սահմանված կարգով կուղարկվի Ազգային ժողով՝ վերջնական վավերացման:
Հայաստան16 սեպտեմբերի 2026
Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցուց գnղացել են գանձանակը
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։
Հայաստան15 սեպտեմբերի 2026
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
2026 թ․ հունվար - օգոստոսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (40%), Վրաստանից (14%) և Իրանից (8%)։