ԵՄ-ի և Ադրբեջանի միջև ակտիվ երկխոսություն է ընթանում, իսկ Հայաստանի հետ խաղաղությունն արդեն փաստացի ձեռք է բերվել․ Ալիև
Ալիևը տեղեկացրել է, որ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ հանդիպմանը քննարկվել է նաև Ադրբեջանի եվ Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։

Այսօր Եվրոպական միության և Ադրբեջանի միջև դիտվում է շատ ակտիվ ու դինամիկ երկխոսություն։ Ինչպես հայտնում են ադրբեջանական ԶԼՄ–ները, այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ մամուլի համար արված համատեղ հայտարարության ընթացքում։
Ալիևը տեղեկացրել է, որ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ հանդիպմանը քննարկվել է նաև Ադրբեջանի եվ Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Նրա պնդմամբ՝ այդ գործընթացը հաջողությամբ առաջ է ընթանում։
Ադրբեջանի նախագահը նշել է, թե փաստացիորեն խաղաղությունն արդեն ձեռք է բերվել.
«Մենք միակողմանի քայլեր ենք ձեռնարկել՝ ցույց տալու համար, որ սա թղթի վրա գրված խաղաղություն չէ։ Մեկ բառով՝ մենք ցուցադրում ենք, որ մեզ համար խաղաղությունն իրականություն է»,- ասել է Ալիևը։
Ադրբեջանի նախագահը հանդիպում է ունեցել պաշտոնական պատվիրակության հետ։ Իլհամ Ալիևն ընդգծել է, որ տրանսպորտային և լոգիստիկ ոլորտներում Ադրբեջանի ու Թուրքմենստանի միջև համագործակցությունը կրում է երկարաժամկետ բնույթ։ Ադրբեջանում հաստատվել են օդանավակայանների կառավարման նոր կանոնները։
Կարդացեք նաև
Տարածաշրջան16 սեպտեմբերի 2026
Ալիևի՝ Հայաստանի հասցեին վերջին հայտարարությունները չեն աջակցում խաղաղության օրակարգին. ԱԺ պատգամավոր Հասմիկ Հակոբյան
Հակոբյանի խոսքով՝ իշխանությունը երբեք չի պնդել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելը հեշտ գործընթաց է լինելու։
Տարածաշրջան14 սեպտեմբերի 2026
Թուրքիայից Հայաստան արտահանումը հունվարից օգոստոս ամիսներին կազմել է 1,336,000 դոլար
Թուրքիան առաջին անգամ է պաշտոնական տվյալներ հրապարակում Հայաստան կատարված արտահանումների վերաբերյալ
Տարածաշրջան14 սեպտեմբերի 2026
Ադրբեջանական «պատմության» ֆիասկոն․ հայերեն արձանագրությունը փլուզեց Գանձասարը «աղվանական» ներկայացնելու փորձը
Գանձասարում հայերեն արձանագրությունը՝ պատմական աղավաղման անհարմար վկայություն։