Էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացումը ոլորտի ամենաարմատական բարեփոխումն է 2004-ից ի վեր. ՀԾԿՀ նախագահ
Անդրադառնալով գազամատակարարման ոլորտին՝ ՀԾԿՀ նախագահը նշել է, որ հաշվետու տարում վերանայվել են բնական գազի փոխադրման, գազամատակարարման համակարգի օպերատորի ծառայության մատուցման և բնական գազի բաշխման սակագները:

2022 թվականի փետրվարի 1-ից Հայաստանում ներդրված էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացման բարեփոխումն ամենաարմատականն է ոլորտում 2004 թվականից ի վեր իրականացված փոփոխություններից հետո։ Ազգային ժողովում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նախորդ տարվա գործունեության մասին հաղորդման ներկայացման ժամանակ այս մասին հայտարարել է ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը:
Հանձնաժողովի ղեկավարի փոխանցմամբ՝ նոր համակարգի ներդրումից չորս տարի անց էլեկտրաէներգետիկական համակարգում արդեն նկատելի են դրական տեղաշարժեր։
«Շուկայի մեկնարկից 4 տարի անց էլեկտրաէներգետիկական համակարգում մենաշնորհը մրցակցությամբ փոխարինելու արդյունքում շուկայի ազատականացված հատվածում ձեռք բերվող էլեկտրական էներգիայի մասնաբաժինն էականորեն ավելացել է»,- ընդգծել է Մեսրոպյանը:
Անդրադառնալով գազամատակարարման ոլորտին՝ ՀԾԿՀ նախագահը նշել է, որ հաշվետու տարում վերանայվել են բնական գազի փոխադրման, գազամատակարարման համակարգի օպերատորի ծառայության մատուցման և բնական գազի բաշխման սակագները:
Չնայած ներքին ենթակառուցվածքային սակագների այս վերանայումներին՝ շարքային քաղաքացիների համար գնային փոփոխություններ չեն եղել։
«Միևնույն ժամանակ, սպառողներին վաճառվող բնական գազի սակագների փոփոխության անհրաժեշտություն չի առաջացել, և դրանք մնացել են անփոփոխ»,- հայտնել է Մեսրոպ Մեսրոպյանը։
Կարդացեք նաև
Հայաստան23 հոկտեմբերի 2026
COP17-ի շրջանակում մեկնարկել է Սևանա լճի էկոհամակարգի պահպանությանն ուղղված ծրագիրը
Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության համագործակցությամբ։
Հայաստան12 հոկտեմբերի 2026
ԱԱԾ-ն կանխել է Հայաստան առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների տեղափոխման դեպք
Իրականացված վարութային գործողությունների արդյունքում վերջիններիս ավտոմեքենայում հայտնաբերվել և առգրավվել է 69.3 կիլոգրամ ընդհանուր քաշով «մարիխուաննա» տեսակի թմրամիջոց»։
Հայաստան12 հոկտեմբերի 2026
10 ամսում Սևանա լճի ափամերձ գոտում ապամոնտաժվել է 222 շենք-շինություն
Ապամոնտաժման արդյունքում համայնքի տիրապետմանն են վերադարձվել շուրջ 500.000.000 դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով հողատարածքներ: