elections.mia.gov.am հարթակում հրապարակվել են ՏԻՄ ընտրություններին մասնակցող ընտրողների ցուցակները
Ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիներին հորդորում ենք նախապես ստուգել իրենց տվյալները և ճշտել իրենց ընտրատեղամասը։

2026 թվականի սեպտեմբերի 27-ին Արմավիրի մարզի Ֆերիկ, Լոռու մարզի Թումանյան և Լերմոնտովո, ինչպես նաև Կոտայքի մարզի Արզնի համայնքներում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընթացքում թեկնածուներին անհրաժեշտ տեղեկանքների տրամադրումն ապահովելու նպատակով՝ օգոստոսի 22-ին և 23-ին, ժամը 09։00-ից մինչև 17։00-ն, կաշխատեն ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության հետևյալ բաժինները՝
Վաղարշապատի բաժին
Թումանյանի բաժին
Վանաձոր 3 բաժին
Եղվարդի բաժին
Նշված բաժիններում քաղաքացիների սպասարկումը կիրականացվի սահմանված աշխատանքային ժամերին։
Առաջիկայում կայանալիք ընտրությունների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվություն ստանալու համար գործում է նաև Զանգերի սպասարկման կենտրոնը՝ 84-22հեռախոսահամարով։
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Ներքին գործերի նախարարության elections.mia.gov.am հարթակում, ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգի համաձայն, հրապարակվել են համապատասխան համայնքներում հաշվառում ունեցող ընտրողների ցուցակները՝ ներբեռնման հնարավորությամբ։
Ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիներին հորդորում ենք նախապես ստուգել իրենց տվյալները և ճշտել իրենց ընտրատեղամասը։
Մուտք գործե՛ք elections.mia.gov.am կայք և ընտրե՛ք «ՏԻՄ ընտրություններ 2026» բաժինը։
Ձեր ընտրատեղամասը նախապես ճշտելը կօգնի ընտրության օրը գործընթացը կազմակերպել առավել արագ, սահուն և հարմարավետ։
Կարդացեք նաև
Հայաստան16 սեպտեմբերի 2026
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Հայաստանի Մայր օրենքին
ՍԴ որոշումից հետո արդեն համաձայնագիրը սահմանված կարգով կուղարկվի Ազգային ժողով՝ վերջնական վավերացման:
Հայաստան16 սեպտեմբերի 2026
Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցուց գnղացել են գանձանակը
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։
Հայաստան15 սեպտեմբերի 2026
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
2026 թ․ հունվար - օգոստոսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (40%), Վրաստանից (14%) և Իրանից (8%)։