ԵԽ հանձնակատարը պարզաբանում է պահանջել Բաքվից՝ լրագրող Աֆգան Սադըգովի կալանավորման վերաբերյալ
Լրագրողի կինը՝ Սևինջ Սադըգովան, նույնպես պնդում է, որ գործը հարուցվել է քաղաքական դրդապատճառներով՝ ամուսնու քննադատական հրապարակումների պատճառով։

Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ’Ֆլահերտին դիմել է Ադրբեջանի գլխավոր դատախազին՝ պահանջելով պարզաբանել լրագրող Աֆգան Սադըգովի նկատմամբ քրեական գործի վերսկսման և նրան կալանավորելու պատճառները։ Հանձնակատարն ընդգծել է, որ մինչդատական կալանքը պետք է կիրառվի միայն բացառիկ դեպքերում։ Այս մասին տեղեկանում ենք Եվրոպայի խորհրդի պաշտոնական էջից։
Ադրբեջանի գլխավոր դատախազ Քամրան Ալիևը պատասխան նամակում պնդել է, որ քրեական հետապնդումը կապված չէ Սադըգովի լրագրողական կամ քննադատական գործունեության հետ, այլ հիմնված է շորթման վերաբերյալ քաղաքացիների բողոքների վրա, և իրականացվում է օրենքի շրջանակներում։
2025 թվականի սկզբին ՄԻԷԴ-ն արգելել էր Սադըգովի արտահանձնումը Վրաստանից Ադրբեջան։ Սակայն ապրիլին ադրբեջանական կողմը պաշտոնապես կասեցրեց քրեական գործը, ինչից հետո Վրաստանը լրագրողին ձերբակալեց վարչական կարգով և դեպորտացիայի ենթարկեց Բաքու։
Ադրբեջան վերադառնալուց հետո լրագրողի նկատմամբ քրեական գործը հունիսին նորից վերսկսվեց, և դատարանը նրան կալանավորեց։ Վերաքննիչ դատարանը կալանքի որոշումը թողել է անփոփոխ։
Լրագրողի փաստաբան Նեմատ Քերիմլին հայտնել է, որ Սադըգովը լիովին հերքում է շորթման մեղադրանքները, որոնք հիմնված են տեղական պաշտոնյաների բողոքների վրա։ Պաշտպանական կողմը պատրաստվում է միջնորդել կալանքը տնային կալանքով փոխարինելու համար։
Լրագրողի կինը՝ Սևինջ Սադըգովան, նույնպես պնդում է, որ գործը հարուցվել է քաղաքական դրդապատճառներով՝ ամուսնու քննադատական հրապարակումների պատճառով։
Կարդացեք նաև
Տարածաշրջան8 նոյեմբերի 2026
Իսրայելի դեսպանատունը գովեստի խոսքեր է հղել Ադրբեջանին՝ «քաջության ու վճռականության» համար
Ադրբեջանում Իսրայելի դեսպանատունը X-ի իր պաշտոնական էջում շնորհավորական ուղերձ է հրապարակել՝ նոյեմբերի 8-ի կապակցությամբ՝ ընդգծելով «Ադրբեջանի ժողովրդի քաջությունն ու ազգային միասնությունը»։
Տարածաշրջան8 նոյեմբերի 2026
Ադրբեջանի պաշտպանության նախարար վարակվել է կորոնավիրուսով
Ալիևը Էրդողանին հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի՝ կորոնավիրուսով վարակվելու մասին։
Տարածաշրջան8 նոյեմբերի 2026
Ալիևը՝ Էրդողանի հետ հանդիպմանը․ «Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են»
Ալիևը կրկին ընդգծել է Թուրքիայի և Ադրբեջանի ռազմավարական միասնությունն ու եղբայրական կապերի անխախտելիությունը։